486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ԵԽԽՎ-ին կոչ է անում քննարկել Ադրբեջանի կողմից տարածաշրջան միջազգային առաքելությունների ձախողումը
19:37
02 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ԵԽԽՎ-ին կոչ է անում քննարկել Ադրբեջանի կողմից Հարավային Կովկաս և Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելությունների  ձախողման խնդիրը։

Այս մասին նշվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրված հաղորդագրության մեջ։

Մամուլի հաղորդագրության համաձայն, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դևիսի հետ հանդիպման ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նրա ուշադրությունը բևեռել է այն փաստին, որ ադրբեջանական կողմը եվրոպական առաքելությունների տարածաշրջան  այցերի նախօրեին նախապայմաններ թելադրելով շարունակաբար ձախողում է միջազգային կառույցների ներկայացուցիչների այցերը։

Խոսքը, մասնավորապես, ԵԽԽՎ ներկայացուցիչների, Եվրախորհրդի նախիջևանյան Հին Ջուղայի միջնադարյան գերեզմանատան խաչքարերի վերաբերյալ փաստերի հավաքման և դրանց վիճակի հետազոտման փորձագետների մասին է։

Հարությունյանը Ռենե վան դեր Լինդենի ուշադրությունը բևեռել է նաև ԵԽԽՎ առաքելությունների  ձախողման խնդրին, մասնավորապես, Եվրախորհրդարանի խորհրդարանական համաժողովի Մշակութային ժառանգության  ենթահանձնաժողովի  զեկուցող Էդդի Օ՝Հարայի՝ Հարավային Կովկաս և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի այցելությունների տապալումը՝ վերջին պահին Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապայմանների ներկայացմամբ։

Նա առաջարկել է ԵԽԽՎ ղեկավարին հասցնել սա ԵԽԽՎ բյուրոյի գիտությանը, ինչպես նաև դիմել Եվրախորհրդի նախարարների կոմիտե և Գլխավոր քարտուղարին Եվրոպայի խորհրդի առաքելությունների իրականացման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։

Հայկական պատմա-մշակութային հուշարձանների ենթատեքստում Ադրբեջանում հայատյացության քարոզչության հարցը ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության կողմից բարձրացվել է այս տարվա ձմռանը։

Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանի Հին Ջուղայի հին հայկական գերեզմանոցը այլևս գոյություն չունի և ադրբեջանցիների կողմից վերածվել է ռազմակայանի։

Հին Ջուղայի հայկական գերեզմանոցում լիովին ոչնչացվել է 3500 խաչքար, այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005-ի դեկտեմբերին։

Հայկական խաչքարերի կործանումը, որը ադրբեջանական կողմը սկսել էր 1998-ին, այդ փաստի եվրոպական երկրների կողմից դատապարտումից հետո կասեցվեց։

Սակայն, հայկական պատմա-մշակութային հուշարձանների զանգվածային կործանումը վերսկսվեց 2003-ին և 2005-ի դեկտեմբերին։

Այս կապակցությամբ հայկական կողմը նախաձեռնեց տարածաշրջան այցեր ԵԽԽՎ, Եվրախորհրդի և ՅՈւՆԵՍԿՈ-ի շրջանակներում՝ մշակութային հուշարձանների վիճակի գնահատականի նպատակով։

ԵԽԽՎ պատվիրակությունը ծրագրում էր բազմիցս հետաձգված այցն իրականացնել 2007-ի սեպտեմբերին։

Սակայն մշակութային հուշարձանների վիճակի գնահատմանն ուղղված ԵԽԽՎ առաքելության այցը տարածաշրջան, որը ղեկավարում է ԵԽԽՎ մշակութային ենթահանձնաժողովի զեկուցող Էդդի Օ՝ Հարան, ձախողվեց ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: