486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս սպայի սպանության քրեական գործով կասկածվող Հայաստանի երկու քաղաքացիների դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել
17:50
02 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Օգոստոսի 6-ին ռուս սպա Դմիտրի Երմոլովի սպանության քրեական գործով մեղադրվող Հայաստանի երկու քաղաքացիների դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։

«Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության աշխատակիցներ Գոռ Բալայանը և Արտյոմ Անդրեասյանը մեղադրվում են այն բանում, որ օգոստոսի 6-ին տեղի ժամանակով 00։30-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում կանգնեցրել են «Ժիգուլի» մեքենան, որի մեջ գտնվել են ռուսաստանցի սպաներ Անատոլի Կրիլովը, Նիկոլայ Մարկովը, Մինգիյան Օլցոնովը, եղբայրներ Դմիտրի և Դենիս Երմոլովները։

Բալայանը ծեծել է Երմոլովին, հասցնելով նրան թեթև մարմնական վնասվածքներ, իսկ Անդրեասյանը ծեծել է Կրիլովին։

«Այն բանից հետո, երբ զինծառայողները մեքենա են նստել և ցանկացել են հեռանալ, Անդրեասյանը կրակել է օդ, իսկ Բալայանը մեքենայի ուղղությամբ ինքնալիցքավորվող 7,62 մմ. տրամաչափի «Սայգա-ՄԿ» որսորդական կարաբինից հինգ կրակոց է արձակել»,-նշեց Տռուզյանը։

Նրա խոսքերով, փամփուշտներից մեկը դիպչել է մեքենայում գտնվող Դմիտրի Երմոլովին, որը ստացված վնասվածքից մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Ստացված ապացույցների հիման վրա Բալյանի դեմ մեղադրանք է ներկայացվել Հայաստանի քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով (սպանություն, որը կատարվել է բազմաթիվ մարդկանց կյանքի համար վտանգավոր եղանակով), 117 հոդվածով (առողջությանը դիտավորյալ թեթև վնասվածքի պատճառում) և 235-րդ հոդվածի առաջին մասով (հրազենի ապօրինի ձեռք բերում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում)։

Անդրեասյանին առաջադրվել են 235-րդ հոդվածի առաջին մասով (հրազենի ապօրինի ձեռք բերում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում) և 118-րդ հոդվածով (վնասվածքների պատճառում) մեղադրանքներ։

Բալյանի և Անդրեսյանի համար որպես խափանման միջոց ընտրված է կալանքը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: