485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հաջող նախադպրոցական համակարգը նպաստում է պետական նշանակության խնդիրների լուծմանը. Հայաստանի ԿԱԻ տնօրեն
17:10
02 Հոկտեմբերի 2007

Հաջող նախադպրոցական համակարգը դնում է հանրակարթության արդյունավետության, ինչպես նաև ազգային, տնտեսական, քաղաքական, մշակութային և ժողովրդագրական խնդիրների լուծման հիմքերը։ Այս մասին երեքշաբթի Երևանում հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը «Կրթական բարեփոխումները և ներկայիս փուլի նախադպրոցական կրթության խնդիրները» թեմայով կլոր սեղանի շրջանակներում։

Նրա խոսքերով, քանի որ ապագա քաղաքացիների ձևավորման հիմքերը դրվում են նախադպրոցական տարիքում, այս համակարգը կարևոր է մարդու իրավունքների զարգացման և պաշտպանության, ինչպես նաև հասարակության ժողովրդավարական իդեալների հաստատման տեսակետից։

«Եթե երկրում զարգացած չի նախադպրոցական կրթության համակարգը, հնարավոր չէ ազգային անվտանգության ռազմավարության և Հայաստանի միջազգային պարտավորությունների շրջանակներում, այդ թվում ժողովրդագրական զարգացման կամ կանանց հասարակական կյանքի ակտիվ ներգրավման ուղղությամբ, ճիշտ որոշումների ընդունումը»,-ասաց նա։

Ղուկասյանը նշեց, որ այդ ոլորտի հիմնական նպատակներն են նախադպրոցական կրթության զարգացմանը նպաստելը, երեխաների նախադպրոցական հաստատություններում ներգրավվածության բարձրացումը և երեխաների կյանքի և առողջության համար համապատասխան պայմանների ստեղծումը։

«ԿԱԻ-ի համապատասխան բաժինները համալսարանական համակարգի փորձագետների հետ համատեղ, մշակում են նախադպրոցական կրթության հետագա զարգացման ծրագրեր, որոնցից առաջնայինը նախադպրոցական կրթության նոր հայեցակարգի ստեղծումն է՝ հոգեբանության և առողջապահության ոլորտներում միջազգային և ազգային ձեռքբերումների հիմքի վրա»,-պարզաբանեց նա։

ԿԱԻ-ի տնօրենը հայտնեց, որ ծրագրվում է հանրապետական և միջազգային գիտական խորհրդակցությունների անցկացում, որոնք կշոշափեն նախադպրոցական կրթությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԿԱԻ տպագիր մամուլի կողմից այս ոլորտում ձեռքբերումների մասին հասարակության տեղեկատվություն։

Բացի այդ, Ղուկասյանի խոսքերով, լուրջ աշխատանք է տարվում նախադպրոցական հաստատությունների ուսուցիչների և տնօրենների համար ուսումնական հիմքի և անհրաժեշտ մասնագիտացված գրականության պատրաստման ուղղությամբ։

Հայաստանի կրթության և գիտության նախարարության տվյալներով, հանրապետությունում գործում են 768 նախադպրոցական պետական հաստատություններ, որից 166-ը գտնվում են Երևանում, իսկ 602-ը՝ մարզերում։

«Կրթական բարեփոխումները և ներկայիս փուլի նախադպրոցական կրթության խնդիրները» թեմայով կլոր սեղանին, որը UNISEF-ի հետ համատեղ կազմակերպել է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը և, որն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 2-ին, մասնակցում են կառավարության, Ազգային Ժողովի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզային գերատեսչությունների ղեկավարներ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։