484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի միջև բանակցությունները նրանց միջև լարված հարաբերությունները մեղմացնելու փորձ է
15:43
02 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի միջև  բանակցությունները նրանց միջև լարված հարաբերությունները  մեղմացնելու փորձ է։ Երեքշաբթի մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության (ՀՔԴՄ) նախագահ Խոսրով Հարությունյանը։

«Չափազանց դժվար է դատել բանակցությունների պատճառների մասին, դրա համար էլ պետք է հավատալ կողմերի պաշտոնական դիրքորոշումներին այն մասին, որ բանակցությունները նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքակիրթ քաղաքական գործընթաց հաստատելու փորձ են»,- ասաց նա։

Հարությունյանը հիշեցրեց, որ կուսակցությունների միջև միշտ եղել են բարդ և լարված փոխհարաբերություններ, որոնք կողմերը ներկայումս փորձում են մեղմացնել և ձեռնպահ մնալ հնարավոր ապաքաղաքական քայլերից։ Քաղաքական գործչի կարծիքով, խոսակցություններն այն մասին, թե ՀՅԴ-ն երկխոսություն է հաստատում ՀՀՇ-ի հետ, որպեսզի վնասի ՀՀ նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուներից մեկին՝ Սերժ Սարգսյանին, նույնպես անհիմն են և անհեթեթ։

 «ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում ներկայանալու է իր թեկնածուով, և հավանաբար, ոչ միակ։ Հետևաբար, խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ կուսակցությունը դաշինք է կնքում թեկնածուներից որևէ մեկի դեմ։ Այս մասին խոսում են և ՀՅԴ-ի քաղաքական կենսագրությունը, և փորձը»,- վստահեցրեց քաղաքական գործիչը։

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և ՀՅԴ հայկական կազմակերպության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպեցին նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ։ Որպես այդ հանդիպման նախաձեռնող հանդես էր եկել ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Պետք է նշել, որ 1994թ.-ին՝  այն ժամանակ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելեց Դաշնակցության գործունեությունը։ Ձերբակալվեցին կուսակցության շատ անդամներ, այդ թվում՝ ներկայիս ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, Հրանտ Մարգարյանը և Արմեն Ռուստամյանը, փակվեցին կուսակցական թերթերը։

ՀՅԴ-ի գործունեության արգելքը հանվեց 1998թ.-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ իշխանության եկավ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. առաջին կիսամյակում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։