483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գործող և օֆշորային գոտում գրանցված ընկերությունները կհարկվեն 10 տոկոս դրույքաչափով
14:53
02 Հոկտեմբերի 2007

Հայաստանում գործող և օֆշորային գոտում գրանցված ընկերությունները կհարկվեն 10 տոկոս շահութահարկով։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի հարկային պետական ծառայության (ՀՊԾ) պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ  ընդունված «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկումը։ Նրա խոսքերով, այժմ գործող օրենքը նախատեսում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների շահութահարկից ազատումը, եթե նրանք  հարկվում են ոչ իրենց երկրում։

«ՀՊԾ հետազոտությունները ցույց են տալիս, որ օրենքի այս կետն արդեն ինչ-որ տեղ սպառել է իրեն և, ավելին, օգտագործվում է ոչ ռեզիդենտների կողմից՝ Հայաստանի պետբյուջե հարկ չվճարելու համար», - ասել է Ալավերդյանը։

Նա նշել է, որ, օգտվելով օրենքի այս կետից, բազմաթիվ կազմակերպություններ փաստաթղթեր են ներկայացնում՝ օֆշորային և ազատ առևտրի գոտում իրենց կազմակերպության գրանցման մասին՝ դրանով ազատվելով հարկ վճարելուց։ «Հայաստանում հարկային արտոնություններից օգտվող ընկերությունների կեսը գրանցված է օֆշորային գոտիներում», - պարզաբանել է ՀՊԾ պետի տեղակալը։

Ընդ որում Ալավերդյանը տեղեկացրել է, որ օֆշորային գոտիներում հնարավոր չէ ստանալ ընկերության գրանցման  մասին հարցում, ինչի արդյունքում մնում է միայն վստահել ներկայացված փաստաթղթերին։

Ինչպես նշել է ՀՊԾ պետի տեղակալը, լրացումները թույլ կտան հավասար պայմաններ ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար, իսկ այն դեպքում, երբ ոչ ռեզիդենտները ցանկանան շահաբաժինները դուրս հանել, նրանք պետք է վճարեն այդ գումարի 10 տոկոսը։

Ընդ որում Ալավերդյանն ավելացրել է, որ շահութահարկը չի տարածվի այն երկրների վրա, որոնց հետ Հայաստանը հաստատել է ազատ առևտրային հարաբերություններ՝ կնքելով առևտրային պայմանագրեր և երկակի հարկումը բացառող համաձայնագրեր։

«Հայաստանում շահութահարկը կիրառվում է 1998 թ.-ից, և հոբելյանի կապակցությամբ՝ մենք մտադիր ենք վերջ դնել խոշոր ընկերությունների՝ շահութահարկից խուսափելու խնդրին», – ասաց նա։

Պատգամավորներն իրենց հերթին պնդել են, որպեսզի սահմանվի «օֆշորային գոտի» հասկացությունն ու կառավարության կողմից հաստատվի օֆշորային գոտիների  ցանկը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։