478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը հետաձգվել է մինչև փետրվար
12:32
02 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք-հայկական «Ակոս» (Agos) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի (Hrant Dink) սպանության գործով դատավարությունը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա փետրվար։ Նման որոշում է ընդունել Ստամբուլի քրեական գործերով դատարանը, որտեղ ընթանում է դատավարությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական  NTV հեռուստաալիքին։

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին, նշում է հեռուստաալիքը։ Հրանտ Դինքը սպանվել էր հունվարի 19-ին Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության մոտ։ Մեկ օր անց ձերբակալվել էր նրա վրա կրակած Օգյուն Սամաստը և սևծովյան Տրաբզոն նահանգի տասը բնակիչ՝ սպանությանը մասնակից լինելու կասկածով։

Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Դինքին սպանողը լիովին խոստովանեց իր հանցանքը և խոստովանագրում նշեց, որ վճռել է սպանել լրագրողին՝ նախևառաջ հայոց ցեղասպանությանը վերաբերող նրա հրապարակումների ազդեցության տակ։

Անցած երկուշաբթի տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, երկու ամիս ընդհատումից հետո, Սամաստը հայտարարել է, որ կատարել է հանցագործությունը թմրանյութերի ազդեցության տակ։ Նա զղջացել է կատարածի համար և տեղեկացրել, որ Դինքի սպանությունը կազմակերպվել է գործով անցնող երկու անձանց կողմից։

Այժմ մեղադրյալի աթոռին 19 կասկածյալներ են։

Պետական մեղադրողը պահանջում է Դինքի սպանության կազմակերպիչներին և կատարողին դատապարտել ցմահ բանտարկության, իսկ այն անձանց, որոնք առնչվել են գործին՝ 18-24 տարվա ազատազրկման։ Իր պահանջները մեղադրող կողմը հիմնավորում է թուրքական ՔՕ «ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցության», «սպանության», «հրազենի ապօրինի պահպանման», «պայթուցիկ նյութերի արտադրության, պահպանման և  կիրառության», «ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք» հոդվածներով։

«Ակոս» թերթի գլխավոր խմբագրին թուրք ազգայնականները բազմիցս սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: