483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքահայ լրագրողին սպանողը հայտարարել է, որ հանցագործությունը կատարել է թմրանյութերի ազդեցության տակ
11:59
02 Հոկտեմբերի 2007

Այս տարվա հունվարին թուրք-հայկական «Ակոս» (Agos) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին (Hrant Dink) սպանած պատանին հայտարարել է, որ հանցագործությունը կատարել է թմրանյութերի ազդեցության տակ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ելույթ ունենալով լրագրողի սպանության գործով երկուշաբթի Ստամբուլում տեղի ունեցած դատավարության ժամանակ՝ նա զղջացել է  գործած հանցանքի համար։

17-ամյա Օգյուն Սամաստայի (Ogun Samast) հավաստամամբ՝ հանցագործության նախօրեին ինքն ընդունել է «էքստազի» թմրադեղեր։

«Ես վախից կրակեցի և ինքս չհասկացա, թե ինչպես այդ ամենը տեղի ունեցավ։ Դրանից հետո ես ողջ գիշեր չեմ քնել։ Եթե ես իմանայի, որ նա (Դինքը) ընտանիք ունի, ապա երբեք չէի գնա դրան։ Ես զղջում եմ իմ գործած հանցանքի համար», - մեջբերում է դատապարտյալի խոսքերը NTV հեռուստաընկերությունը։

Նա նաև ասել է, որ լրագրողի սպանությունը կազմակերպվել է գործով անցնող երկու անձանց կողմից։

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներում հայտնվել էր մի տեղեկություն, ըստ որի ոստիկանությունը տեղյակ էր կազմակերպվող հանցագործության մասին, սակայն այն կանխարգելող միջոցառումներ չի ձեռնարկել։ Դատախազությունը նախաքննություն է անցկացնում՝ այս տեղեկության առնչությամբ։

Դինքի սպանության գործով դատաքննությունը վերսկսվել է երկուշաբթի՝ երկամսյա ընդմիջումից հետո։ Դատական նիստի անցկացման հետ կապված՝ Ստամբուլի Բեշիկթաշ կենտրոնական շրջանի քրեական գործերով դատարանի շենքի մոտ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվել, որովհետև ոստիկանությունը չի բացառում ազգայնականների կողմից սադրանքների և իրավապաշտպանների կողմից ցույցերի անցկացումը։ Մեղադրյալի աթոռին 19 կասկածյալներ են։

Պետական մեղադրողը պահանջում է Դինքի սպանության կազմակերպիչներին և կատարողին դատապարտել ցմահ բանտարկության, իսկ այն անձանց, որոնք մասնակից են գործին՝ 18-24 տարվա ազատազրկման։ Իր պահանջները մեղադրող կողմը հիմնավորում է թուրքական ՔՕ «ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցության», «սպանության», «հրազենի ապօրինի պահպանման», «պայթուցիկ նյութերի արտադրության, պահպանման և  կիրառության», «ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք» հոդվածներով։

«Ակոսի» գլխավոր խմբագիրը սպանվել էր հունվարի 19-ին Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության մոտ։ Մեկ օր անց ձերբակալվել էր նրա վրա կրակած Սամաստը և սևծովյան Տրաբզոն նահանգի տասը բնակիչ՝ սպանությանը մասնակից լինելու կասկածով։

Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Դինքին սպանողը լիովին խոստովանել է իր հանցանքը և խոստովանագրում նշել, որ վճռել է սպանել լրագրողին՝ նախևառաջ հայոց ցեղասպանությանը վերաբերող նրա հրապարակումների ազդեցության տակ։  

Լրագրողին թուրք ազգայնականները բազմիցս սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով։

Դինքի սպանությունից հետո Թուրքիայում նոր ուժով բորբոքոքվեցին Քրեական օրենսգրքի՝ այլախոհության համար պատիժ սահմանող 301-րդ հոդվածը վերացնելու մասին վեճերը։ Հենց այդ հոդվածով 2005թ.-ին «թուրք ազգը վիրավորելու» մեղադրանքով Դինքը դատական պատասխանատվության ենթարկվեց, գործ հարուցվեց նաև նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի նկատմամբ։ Եվրամիությունը, որի անդամ է ուզում դառնալ Թուրքիան, մշտապես քննադատում է վերջինիս՝ մարդու իրավունքների ոտնահարման համար և պահանջում արագացնել ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը։

Գերմանական Կանաչների կուսակցության համանախագահ Կլաուդիա Ռոտը, որը Ստամբուլ է ժամանել՝ Դինքի սպանության դատական գործին հետևելու համար, երկուշաբթի լրագրողներին հայտարարել է, որ այդ հանցագործությունը «կապված է 301-րդ հոդվածի հետ»։

«Հրանտի սպանությունն անմիջականորեն կապված է 301-րդ հոդվածի հետ։ Հենց այն դարձավ նրա զոհվելու պատճառ, իսկ մենք ժամանել ենք այստեղ, որպեսզի հիշենք Դինքին, որն ապրում էր հանուն խաղաղության ապահովման»,-Ռոտի խոսքերն է մեջբերել NTV հեռուստաալիքը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։