486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին է ներկայացրել Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման նյութերը
20:00
01 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին որպես պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել Նախիջևանում Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանոցի, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին նյութերը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհուրդը նաև միաձայն ընդունել է  Հայաստանի նախաձեռնած և մշակած «Մշակութային ժառանգության պաշտպանությունը որպես մշակութային իրավունքների խրախուսման և պաշտպանության կարևոր բաղադրիչ» բանաձևը (Armenia Resolution on the Protection of cultural heritage as an important component of the promotion and protection of cultural rights):

Միջտարածաշրջանային այս բանաձևի համահեղինակներն են նաև ՄԱԿ

ՄԻԽ անդամները և դիտորդները, մասնավորապես՝ Եգիպտոսը, Ալժիրը, Թունիսը, Ռուսաստանը, Նիկարագուան, Շրի Լանկան, Անգոլան, Ղազախստանը, Եթովպիան և Բելառուսը։

«Ընդգծելով, որ մշակութային ժառանգությունը ներկայանում է ժողովուրդների և անհատների մշակութային ինքնության բաղադրիչ մաս, բանաձևում նշվում է, որ յուրաքանչյուր մշակույթ իր մեջ կրում է արժանապատվություն և արժեք, որ պետք է հարգվի և պահպանվի»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Բանաձևում նշվում է նաև, որ մշակութային իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը և մշակութային բազմազանությունը ժողովուրդների և քաղաքակրթությունների միջև հանդուրժողականության, հարգանքի, երկխոսության և համագործակցության բաղադրիչներ են:

Բանաձևում մշակութային ժառանգության ավերումը բնութագրվում է որպես մշակութային իրավունքների խախտում: Շեշտվում է նաև, որ մշակութային ժառանգության միտումնավոր ավերումը կարող է հանդիսանալ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության քաջալերում կամ հրահրում:

«Խիստ մտահոգություն հայտնելով, որ աշխարհի տարբեր վայրերում շարունակվում են մշակութային ժառանգության միտումնավոր ավերման դեպքերը` բանաձևն ընդգծում է երկրների պատասխանատվությունը ինչպես միտումնավոր ավերման, այնպես էլ այն չկանխելու, չդադարեցնելու և մեղավորներին չպատժելու համար»,- նշեցին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: