486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը չի կարող վնասել միջպետական հարաբերություններին. ՀՀ ԱԳՆ
19:23
01 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևի ընդունումը չի կարող վնասել միջպետական հարաբերություններին, ասվում է «Նովոստի-Արմենիային» տրամադրված՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի նամակում՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փըլոսիին։

«Մարդու իրավունքներին և ցեղասպանության հարցերին վերաբերող բանաձևը չի կարող վնասել հայ-թուրքական կամ թուրք-ամերիկյան հարաբերություններին»,- նամակում նշել է Օսկանյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին պետքարտուղարների կոչը՝ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը չդնելու վերաբերյալ։

«Ճշմարտության ճանաչումը քաղաքական հարաբերությունների համար խոչընդոտ դիտարկելը ցինիզմ է»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նախարարը նշել է, որ ինքը չի միջամտել  բանաձևի քննարկման գործընթացին, քանի որ համարում էր, որ բանաձևի բովանդակությունը և նպատակները վերաբերում են միայն Ներկայացուցիչների պալատին և ամերիկացի ընտրողներին։

«Մեզ համար այս բանաձևում չկա պատմականորեն ոչ ճիշտ որևէ փաստ  կամ որևէ բան, որը վտանգի որևէ այլ երկրի շահերը»,- նշել է Օսկանյանը։

Նրա խոսքերով, ԱՄՆ նախկին ութ պետքարտուղարների՝ Նենսի Փըլոսիին հասցեագրված նամակը քննարկումների բնույթը փոխելու քայլ է։

«Այս նամակն անդրադառնում է այնպիսի գործընթացների, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը, և հենց այդ պատճառով ես կուզենայի առիթն օգտագործել` կիսելու իմ մտահոգություններն ու խոհերը»,- նշել է ԱԳ նախարարը։

Օսկանյանի խոսքերով, վրդովմունք են առաջացնում նամակում պարունակվող այն պնդումները, թե իբր բանաձևը կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին։

Նա ցավ է հայտնել, որ ութ փորձառու դիվանագետներ տեղիք են տվել թուրքական մեքենայություններին։

«Ես ափսոսանքով պիտի նշեմ, որ որևէ գործընթաց, որը կխթաներ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, գոյություն չունի: Մտահոգություններ հայտնել գոյություն չունեցող գործընթացը վնասելու առումով` նվազագույնը շինծու կեցվածք է»,- կարծում է Օսկանյանը։

Դեռ ավելին, նա նշել է, որ որևէ հույս չկա, որ Թուրքիան լրջորեն կներգրավվի որևէ գործընթացում, որը կխոստանար նվազագույն նորմալ հարաբերությունների հասնելու հնարավորություն:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր վատատեսությունը հիմնվում է մի փաստի վրա, որ ամեն անգամ, երբ հայկական կողմը համաձայնում է հանդիպել թուրք գործընկերների հետ, ապա հենց հանդիպում ունենալու հանգամանքը Թուրքիայի կողմից օգտագործվում է ԱՄՆ-ում կամ այլ երկրներում ցեղասպանության ճանաչման գործընթացները տապալելու համար:

«Մինչդեռ հանդիպումն ինքնին որևէ նոր դուռ չի բացում, չի ունենում համարժեք հետևանքներ և բացի «հանդիպում` հանուն հանդիպման» լինելուց, որևէ առաջընթաց չի գրանցում: Սա մեզ վրդովեցնում է, սակայն անհետևանք է մնում Թուրքիայի ղեկավարության համար»,- ասել է  Օսկանյանը։

Նրա խոսքերով, այս անգամ էլ հայկական կողմը համաձայնեց հանդիպել Թուրքիայի նորընտիր արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ Նյու Յորքում` լավ գիտակցելով իր պարտականությունը՝ օգտագործել յուրաքանչյուր առիթ՝ հարաբերությունները բարելավելու համար:

«Նախքան անգամ այդ հանդիպման տեղի ունենալն արդեն պնդումներ են հնչում, որ այդ դեռևս չկայացած հանդիպումը մի ինչ-որ գործընթացի մաս է, որը կարող է վտանգվել»,- ասել է Օսկանյանը:

Նրա խոսքերով, Հայաստանը մշտապես պատրաստ է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացմանը, «այնուհանդերձ, Հայաստանի կողմից նորմալացման հանգեցնող յուրաքանչյուր նախաձեռնություն արժանացել է Թուրքիայի մերժմանը»:

«Թուրքիան առաջարկներ է ներկայացնում, որոնք պարզապես անվերջ բանակցությունների հայտ են` առանց հարևանների միջև սովորական հարաբերությունների հասնելու լուրջ հանձնառությունների: Անգամ պատմական հանձնաժողով կազմելու իրենց կոչը` քննարկելու այդ ցավոտ պատմական իրադարձությունները, լուրջ չէ` հաշվի առնելով ազատ խոսքի և քննարկման վրա դրված սահմանափակումներն իրենց քրեական հետևանքներով և այն ոչ բարեկամական մթնոլորտը, որ Թուրքիան է ստեղծել` Հայաստանի հետ սահմանները փակ պահելով»,- կարծում է Օսկանյանը:

ԱՄՆ նախկին ութ պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը, Ուորեն Քրիստոֆերը, Լորենս Իգլբերգերը, Ալեքսանդր Հայգը, Հենրի Քիսենջերը, Քոլին Փաուելը և Ջորջ Շուլցը դիմել են Նենսի Փըլոսիին՝ պահանջելով Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը չդնել Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող 106-րդ բանաձևը։

Նրանց կարծիքով, այս հարցը քննարկման դնելը անհնարին կդարձնի  Թուրքիայի և Հայաստանի հաշտությունը, դա կփչացնի ԱՄՆ-ի հարաբերությունները պաշտոնական Անկարայի հետ, կհարվածի ԱՄՆ-ի միջազգային և ազգային շահերին, ինչպես նաև Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների իրականացման  սպառանլիք կստեղծի։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution), և դրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ արտացոլել և ներկայացնել մարդու իավունքներին, էթնիկ զտումներին, ցեղասպանությանը, և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը (որը հավաստող փաստաթղթեր կան ԱՄՆ արխիվներում) վերաբերող հարցերը։

Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի ջարդը և շատ ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։

1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության փաստը ընդունվել է աշխարհի շատ երկրների, ինչպես նաև ԱՄՆ 40 նահագների կողմից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։