484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անցկացված Առաջին օգնության թիմերի IX բաց առաջնությունում հաղթեցին երկու հայկական և մեկ շվեյցարական թիմեր
18:30
01 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Առաջին օգնության կամավորական թիմերի IX ազգային բաց առաջնությունում լավագույնն են ճանաչվել Սամարացիների շվեյցարական ֆեդերացիայի թիմը, ինչպես նաև Երևանի երկու թիմերը՝ «Վիկտորիան» և «Ակամէն»։

Ինչպես նախօրեին լրագրողներին տեղեկացրեց Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի (ԱՕՈՒՄԿ) ղեկավար, Առաջնության կազմկոմիտեի նախագահ Մովսես Պողոսյանը, մրցույթներին մասնակցել են 12 թիմեր։

«ՀԿԽԸ 7 թիմերի հետ լավագույն թիմի կոչման համար պայքարել են նաև առաջին օգնության մասնագետների մեկական թիմեր «Փոքր Մհեր» ռազմական թեքումով կրթահամալիրից, Ճգնաժամային կառավարման ինստիտուտից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից, Սամարացիների շվեյցարական ֆեդերացիայից և Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգյան բաժանմունքից»,- պարզաբանեց նա։

Պողոսյանի խոսքերով, առաջնության հիմնական նպատակն է գնահատել  վերջին երկու տարիների ընթացքում իրականացված աշխատանքը՝ հանրապետությունում աղետներին ինքնուրույն, ինչպես նաև փրկարար խմբերի՝ տարերային աղետներին նախնական արձագանքող օղակների կազմում դիմակայելու պատրաստ առավելագույն թվով քաղաքացիների պատրաստվածության ուղղությամբ։

«Տվյալ առաջնությունը մեր երկամյա գործունեության պսակն է և կազմակերպվում է՝ բնակչության շրջանում առաջին օգնություն ցուցաբերելու առումով հետաքրքրություն արթնացնելու նպատակով»,- ասաց նա՝ նշելով 1997թ. համեմատ գրանցված առաջընթացը, երբ տեղի ունեցավ Առաջին օգնության հանրապետական առաջնությունը՝ ընդամենը չորս թիմերի մասնակցությամբ։ Կազմկոմիտեի նախագահը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանի յուրաքանչյուր մարզում կգործի ՀԿԽԸ առաջին օգնության գերազանց պատրաստված թիմ, որը կկարողանա հաղթական ելույթ ունենալ Առաջին օգնության եվրոպական առաջնություններում։

Իր հերթին ՀԿԽԸ ԱՕՈՒՄԿ ուսումնական գծով պատասխանատու Արմինե Պողոսյանը նշեց, որ առաջնության մասնակիցները իրականին առավելագույնս մոտեցված պայմաններում ցույց տվեցին առաջին օգնության գիտելիքներ և գործնական ունակություններ՝ ութ կայաններում, որտեղ, մասնավորապես, բեմադրված էին ավտովթար, դժբախտ պատահար շինհրապարակում, հարբած ծեծկռտուք, դժբախտ դեպքեր՝ հղի կնոջ կամ հաշմանդամի հետ, հոսանքի հարված։

ՀԿԽԸ Առաջին օգնության կամավորական թիմերի իններորդ ազգային բաց առաջնությանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-30-ը Հայաստանում, մասնակցեցին Առաջին օգնության 60 մասնագետներ, որոնք ընտրվել էին 2006թ. մարզային առաջնությունների ընթացքում։ Միջոցառման պատրաստմանը, կազմակերպմանը և անցկացմանը մասնակցել են ՀԿԽԸ մոտ 100 կամավորներ, այդ թվում՝ կազմկոմիտեի, դատական կոլեգիայի անդամներ և մարզիչներ։ Առաջնության հիմնական հովանավորներն էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Կարմիր խաչի և կարմիր մահիկի միությունների միջազգային ֆեդերացիան, Սամարացիների շվեյցարական ֆեդերացիան, Գերմանական Կարմիր խաչը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը։

ԱՕՈՒՄԿ-ն ստեղծվել է 1997թ. փետրվարին։ 1997-2006թթ. ընթացքում Հայաստանի ողջ տարածքում պատրաստվել է Առաջին օգնության (ԱՕ) մոտ 6 հազ. մասնագետ և մոտ 470 ԱՕ հրահանգիչ։ ԱՕՈՒՄԿ գործունեության շրջանակներում իրագործվող միջոցառումներին այս ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մասնակցել է 19 հազար կամավոր։

Գերմանական Կարմիր խաչի կազմակերպած Մասնագիտական փրկարարական միջազգային առաջնությունում, որը տեղի ունեցավ հուլիսի 13-15-ը Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային տարածքի  Բուրլադինգեն-Ռինգինգեն փոքրիկ քաղաքում, ՀԿԽԸ Առաջին օգնության թիմը զբաղեցրեց առաջին տեղը՝ 44 թիմերի մեջ։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստեղծվել է 1920թ.-ին՝ վիրաբույժ և համաճարակաբան Սպանդարատ Կամսարականի կողմից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: