481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազատական շատ քաղաքական ուժեր կմիավորվեն նախկին նախագահի թեկնածության շուրջ. կուսակցության ղեկավար
16:57
01 Հոկտեմբերի 2007

Հայաստանի ազատական շատ  քաղաքական ուժեր կմիավորվեն Հայաստանի նախկին նախագահ, Հայոց համազգային շարժման ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական ասպարեզ պատմական անհրաժեշտություն էր, որպեսզի 2008թ. սկզբին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում լուրջ գաղափարախոսական պայքար տեղի ունենա։

«Ակնհայտ է իրավիճակը, որ Հայաստանի ազատական շատ քաղաքական ուժեր միավորվում են առաջին նախագահի՝ որպես անհատականության թեկնածության շուրջ, որն ազատական գաղափարների կրող է»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով, Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ թույլ է տալիս այն քաղաքական ուժերին, որոնք այդ հարցը հիմնականն են համարում հայկական պետության քաղաքականության համար,  համագործակցել և միավորվել։

Նա միաժամանակ նկատեց, որ կուսակցությունը քաղաքական դասավորության փոփոխության դեպքում, մասնավորապես, եթե տեր-Պետրոսյանը որոշի չառաջադրել իր թեկնածությունը, դեռևս իր դիրքորոշումների վերաբերյալ որոշում չի կայացրել։

Իր հերթին ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը դժվարացավ պատասխանել նախկին նախագահի շուրջ ազատական քաղաքական ուժերի միավորման հնարավորության մասին հարցին։

«Ես չեմ կարծում, թե ազատական ուժերի միավորման հարցում հիմնական խնդիրը եղել է մեկ թեկնածուի առաջադրումը և մեկ անձի շուրջ համախմբվելը, այդ պատճառով ես վստահ չեմ, որ բոլոր ազատական  ուժերը անպայման կմիավորվեն առաջին նախագահի շուրջ»,-ասաց Սեյրանյանը։

Նա չհամաձայնեց նաև Տեր-Պետրոսյանի՝ նախագահի պաշտոնում առաջադրման դեպքում նախընտրական գաղափարախոսական պայքարի ուժեղացման գաղափարի հետ։

Միաժամանակ խոսելով ղարաբաղյան կարգավորման ակտիվացման համար ազատական ուժերի միավորման հնարավորության մասին՝ Սեյրանյանը նկատեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանն ավելի լուրջ հեռանկարներ և պաշարներ ունի՝ ղարաբաղյան հարցի հայամետ լուծման համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: