486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Հայ կանանց միջազգային միությունը» մի շարք միջոցառումներ կանցկացնի՝ նվիրված իր գործունեության 15-ամյակին
16:35
01 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Հայ կանանց միջազգային միությունը» (ՀԿՄՄ) մի շարք միջոցառումներ կանցկացնի՝ նվիրված իր գործունեության 15-ամյակին։

Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ կանանց միջազգային միության նախագահ, ՀՀ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Հրանուշ Հակոբյանը։ Նրա խոսքերով, միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 2-7-ը՝ Հայաստանի տարբեր մարզերում։

Շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն միջոցառումներ՝ նվիրված ժամանակակից Հայաստանի տարբեր արդիական հիմնախնդիրներին, մասնավորապես, երեխաների պաշտպանության, մայրենի լեզվի մաքրության, կնանց առողջության, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների, ինչպես նաև հայկական մշակույթի հարցերին։

«Այն փաստը, որ այս պահին մեր կազմակերպությանն անդամակցում են հազարավոր կանայք, իսկ ստեղծման պահին ընդամենը ութն էին, վկայում է այն մասին, որ 15-ամյա գործունեության ընթացքում կազմակերպությունն իրոք զարգացել և ընդլայնվել է։ Այսօր մենք մասնաճյուղեր ունենք ոչ միայն Հայաստանի մարզերում, այլև Ղարաբաղում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Լեհաստանում»,- նշեց Հակոբյանը։

Նրա խոսքերով, կազմակերպության գործունեությունը նպաստում է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ինչպես նաև հասարակական ինստիտուտների զարգացմանը։

«Մենք մեր առջև որոշակի խնդիր ենք դնում և կառավարության հետ միասին փորձում ենք այն լուծել. հիմնականում այդ խնդիրները սոցիալական բնույթ են կրում, բայց չեն բացառվում նաև քաղաքական երանգ ունեցող հարցերը»,- ասաց ՀԿՄՄ նախագահը։

Նա ավելացրեց, որ կազմակերպությունը նաև ձգտում է միավորել ողջ աշխարհի հայերին։

«Մեր գործունեության հիմնական խնդիրներից մեկն ուղղված է Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրացմանը և զարգացմանը։ Մենք պետք է բոլոր ուժերը ներդնենք, որպեսզի հայկական սփյուռքը չկորցնի կապը հայրենիքի հետ և չձուլվի»,- ընդգծեց Հակոբյանը։

«Հայ կանանց միջազգային միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1991թ. Բոստոնում (ԱՄՆ)՝ մի խումբ հայրենասեր հայ կանանց կողմից։ 1992թ. հոկտեմբերին նույն կառույցը ստեղծվեց Հայաստանում՝ Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։