478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը և ՀՀՇ-ն պայմանավորվել են Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքում քաղաքակիրթ և զուսպ բանավեճեր անցկացնելու վերաբերյալ
16:24
01 Հոկտեմբերի 2007

ՀՅԴ-ն և ՀՀՇ-ն պայմանավորվել են Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում քաղաքակիրթ և զուսպ բանավեճեր անցկացնելու վերաբերյալ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՅԴ անդամ, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը։

Նրա խոսքերով, ՀՅԴ և ՀՀՇ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ընգծվել է անհարաժեշտությունը՝ անել ամեն ինչ, որպեսզի 2008թ. նախագահական ընրություների ժամանակ բանավեճերը կայանան կոնկրետ գաղափարների և ծրագրերի շուրջ։

«ՀՅԴ-ն և ՀՀՇ-ն համաձայնություն են ձեռք բերել, որպեսզի ողջ նախընտրական գործընթացի ժամանակ, չմոռանալով իրենց գաղափարախոսական և քաղաքական տարաձայնությունների մասին, կողմերը փորձեն բանավեճեր անցկացնել քաղաքակիրթ շրջանակներում՝ բաց և գաղափարախոսության ու քաղաքական ծրագրերի հիման վրա»,-ասաց Սեյրանյանը։

Նա մաժամանակ նշեց, որ հանդիպման ընթացքում չեն քնարկվել ՀՅԴ-ի և ՀՀՇ-ի միջև պատմական հարաբերությունները, «քանի որ այժմ նման հարաբերությունները քննարկելու ժամանակն ու առիթը չէ, թեև ՀՅԴ-ում ոչ ոք ամնեզիայով չի տառապում»։

«Կարծում եմ, որ Հայաստանում պետք է արդեն հասկանան, որ քաղաքականությունը չի կարելի խառնել կյանքի հետ, և պետք է աշխատել բոլորի կողմից ընդունված շրջանակներում և չափանիշներով, որտեղ զգացմունքների արտահայտման համար տեղ չկա»,-ասաց Սեյրանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի առաջին նախագահ, ՀՀՇ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իր այցով ՀՅԴ բոլորին ցույց տվեց, որ ինքը լրջորեն է տրամադրված քաղաքական գործընթացների նկատմամբ, իսկ նրան ընդունելով՝ Դաշնակցությունը ցույց տվեց, որ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների ու երևույթների իր գնահատականները կապված չեն զգացմունքների հետ։

«Մենք հանդես ենք գալիս զուսպ և քաղաքակիրթ գաղափարախոսական և քաղաքական մրցակցության օգտին և մտադիր չենք քաղաքական ուժերը դիտարկել որպես թշնամիներ. նրանք ավելի շուտ մրցակիցներ են»,-ասաց Սեյրանյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Տեր-Պետրոսյանի այցը ՀՅԴ արտակարգ երևույթ չէ։

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և ՀՅԴ հաստանյան կազմակերպության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել են Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ վերջինիս խնդրանքով։

1994թ.-ին Հայաստանի՝ այն ժամանակ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արգելեց Դաշնակցության գործունեությունը։ Բանտարկվեցին կուսակցության շատ անդամներ, այդ թվում՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը և Վահան Հովհաննիսյանը, փակվեցին կուսակցական թերթերը։

Կուսակցության գործունեության արգելքը վերացվեց 1998թ.-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: