480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցության դռները բաց են ՀՀՇ ղեկավարության համար. ԱԺ փոխխոսնակ
16:07
01 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ դռները բաց են «Հայոց համազգային շարժում» կուսակցության ղեկավարության առջև, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով շաբաթ օրը Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  և Դաշնակցության ներկայացուցիչների հանդիպումը։

Նրա խոսքերով, աշխարհին հայտնի են քաղաքակիրթ երկխոսության օրինակներ, մասնավորապես, մի քանի տարի առաջ Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի վետերանների՝ տարբեր ուղղությունների միությունները համաձայնագիր ստորագրեցին՝ միմյանց նկատմամբ թշնամական գործողությունների կանխման  մասին։

«Այսօր, երբ աշխարհում այդպիսի գործընթացներ են ընթանում, ինչու՞ է ձեզ զարմացնում, որ ՀՅԴ դռները, որոնք բաց են յուրաքանչյուր քաղաքացու առջև, բաց  են նաև ՀՀՇ ղեկավարության համար, եթե նրանք ցանկանում են գալ և ինչ-որ բան քննարկել»,-հավելեց նա։

Հովհանիսյանը նշեց, որ քննարկումները վերաբերել են ապագային, այլ ոչ անցյալին։ «Ոչ մի միության մասին խոսք չկա և լինել չի կարող, բայց հնարավոր է համաձայնեցված աշխատանք՝ առանձին հարցերի շուրջ, օրինակ, նորմալ նախագահական ընտրությունների անցկացման, քաղաքակիրթ երկխոսության մշակույթի ձևավորման նպատակով»,-ասաց նա։

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և ՀՅԴ հաստանյան կազմակերպության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել են Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ վերջինիս խնդրանքով։

1994թ.-ին Հայաստանի՝ այն ժամանակ գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը արգելեց Դաշնակցության գործունեությունը։ Բանտարկվեցին կուսակցության շատ անդամներ, այդ թվում՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը և Վահան Հովհաննիսյանը, փակվեցին կուսակցական թերթերը։

Կուսակցության գործունեության արգելքը վերացվեց 1998թ.-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։