477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է կարմրուկի և կարմիրախտի դեմ պայքարի արշավը
15:31
01 Հոկտեմբերի 2007

Հայաստանում, կարմրուկի և կարմրախտի վերացման ազգային ծրագրի շրջանակներում, մեկնարկել է կարմրուկի և բնածին կարմրախտի դեմ պայքարի արշավը։

Արշավը իրականացվում է Հայաստանի առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, UNICEF-ի, Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ  հիմնադրամի, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, ինչպես նաև Եվրոպական հիմնադրամներից մեկի աջակցությամբ, որը Հայաստանին կտրամադրի արշավի իրագործման համար նախատեսված 2 միլիոն դրամի միջոցներ։

Ինչպես երկուշաբթի Երևանում տեղի ունեցած արշավի սկիզբը ազդարարող հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամի հիմնադիր Գալինա Վիշնևսկայան, Հիմնադրամի նպատակը բնակչությանը այս հիվանդություններից առաջացած լուրջ բարդություններից ազատելն է։

 «Հայաստանի 6-ից 27 տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ կպատվաստվի և կազատվի այնպիսի բարդություններից, ինչպիսիք են ձևախեղումը, տեսողության և լսողության կորուստը», - ասաց նա։

Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամի գործադիր տնօրեն Ուիլյամ Ամոսը նշեց արշավի շրջանակներում ազգային մակարդակի վրա աշխատանքների կազմակերպման բարձր մակարդակը, ինչպես նաև բուժաշխատողների պատրաստվածության մակարդակը, որոնք երկու շաբաթվա ընթացքում իրականացնելու են պատվաստումները բնակչության բոլոր շերտերի շրջանում։

 UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Շելդոն Յետը (Sheldon Yett) իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը միացել է Եվրոպական այն երկրներին, որոնք անց են կացնում կարմրուկի և կարմրախտի հիվանդացությունների վերացմանն ու մակարդակի իջեցմանն ուղղված ռազմավարական արշավներ։

 «Չնայած այն բանի, որ այս հիվանդացությունների տարածումը կանխարգելող լավագույն միջոցը բնակչության շրջանում պլանային պատվաստումների արդյունավետ իրականացնումն է, այդուհանդերձ պատվաստումների ապահովման տեսանկյունից սույն արշավը շատ կարևոր է այն մարդկանց համար, որոնք ժամանակին չեն ստացել այն», - ասաց նա։

Յետը նաև հայտարարեց, որ Հայաստանի առողջապահության նախարարության ջանքերի շնորհիվ՝ հաջողվել է երկրում ապահովել հասարակության լայնածավ ներգրավումը ծրագրի իրականացմանը։

«Քանի որ երկրում կարևորում են համագործակցությունը՝ հանուն հասարակության առողջության և մասնավորապես երեխաների առողջության, Հայաստանը, ծրագրի իրականացման շրջանակներում, օգտագործում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ռեսուրսներն ու փորձագիտական ներուժը», - ընդգծեց նա։

Հայաստանում հոկտեմբերի 1-ից 13-ը անցակցվում է արշավ  Հայաստանի կառավարության կողմից 2007 թ.-ի հունիսի 28-ին հաստատված «Կարմրուկի և կարմրախտի հիվանդացության տեղական դեպքերի վերացման, խոզուկի հիվանդացության ղեկավարման և կարմրախտի բնածին ախտանիշների կանխարգելման նպատակով 2007-2010 թթ.-ի համար նախատեսված ազգային ծրագրի» շրջանակներում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: