486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը ուշադրությամբ հետեւում է վիրահայության խնդիրներին և նպաստում է այդ խնդիրների լուծմանը. Օսկանյան
13:17
01 Հոկտեմբերի 2007

Հայաստանի կառավարությունը ուշադրությամբ հետևում է վիրահայության խնդիրներին և մշտապես տարբեր ծրագրերով նպաստում է այդ խնդիրների լուծմանը, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միության  «Հայրենիք» թերթին։

«Վերջին վեց տարիների ընթացքում ՀՀ բյուջեի միջոցների հաշվին հիմնովին վերանորգովել է 46 դպրոց, տարեկան 30 մլն դրամի գույք է տրամադրվում Վրաստանի հայկական դպրոցներին, ապահովվում է վիրահայ պատվիրակությունների մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող համահայկական միջոցառումներին, 2008 թ. նախատեսվում է սկսել Ջավախքում մշակութային օջախների վերանորոգման ծրագիրը»,-ասել է Օսկանյանը:

Նրա խոսքերով  ազգային փոքրամասնությունների լեզվամշակութային, կրթական եւ, իհարկե, իրավական ոլորտի կուտակված խնդիրների նկատմամբ անհրաժեշտ է դրսեւորել համալիր և զգույշ մոտեցում:

Նախարարը նշել է, որ այս ոլորտում թերեւս շեշտը դրվում է միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը, որոնց տառին ու ոգուն էլ համապատասխան պետք է ուղղորդվեն գործողությունները փոքրամասնությունների նկատմամբ:

«Վրաստանը միջազգային ու միջկառավարական բազմաթիվ կազմակերպությունների անդամ է, որոնց շրջանակներում ստանձնել է մարդու եւ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գծով միջազգային եւ իրավական տարբեր պարտավորություններ»,-հիշեցրել է արտգործնախարարը:

Նրա խոսքերով. անկասկած, Հայաստանը շահագրգռված է հայ համայնքներում հայեցի կրթության զարգաման, հայկական մշակույթի եւ ոգու պահպանման մեջ:

«Միևնույն ժամանակ, մենք միշտ կարեւորել ենք կեցության երկրի սոցիալական դաշտի մեջ մեր հայկական համայնքի ինտեգրումը»-ընդգծել է նախարարը։:

Նրա խոսքերով լեզվի իմացությունը, հասարակական ադապտացիան հանդիսանում են յուրաքանչյուր երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքի մեջ ներգրավման կարեւորագույն գործոններ, որոնք իրենց հերթին կնպաստեն ազգային փոքրամասնությունների կողմից իրենց շահերի առավել արդյունավետ պաշտպանմանը, «իսկ, կոնկրետ, Ջավախքի պարագայում, կվերածվեն նաեւ կարեւոր կամրջի հայ եւ վրաց ժողովուրդների հարաբերություններում»:

«Ինչ վերաբերում է միջազգային պրակտիկայում փոքրամասնությունների մայրենի լեզվի, որպես երկրորդ լեզվի գործածությանը, ապա կարող եմ ընդամենը ասել, որ այսօր ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկիր ունեն 2 պաշտոնական լեզու, 2 երկիր` երեք պաշտոնական լեզու, իսկ 22 պետություններում պաշտոնական լեզվի հետ այլ լեզուների տրված է հատուկ կարգավիճակ»,-ասել է Օսկանյանը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։