484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ջավախքը մշտապես եղել եւ մնում է Հայաստանի ուշադրության կիզակետում. Օսկանյան
12:18
01 Հոկտեմբերի 2007

 Ջավախքի երկրամասը մշտապես եղել  եւ մնում է Հայաստանի ուշադրության կիզակետում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միության  «Հայրենիք» թերթին։

«Մենք ուշի-ուշով հետեւում ենք Ջավախքում տեղի ունեցող բոլոր գործընթացներին եւ տեղեկացված ենք ջավախահայության սոցիալական, տնտեսական, լեզվական, կրթական խնդիրներին, ընդհուպ մինչեւ այն պրոբլեմները, որ ունեն տեղի հայկական դպրոցները։,- ասել է Օսկանյանը:

Նրա խոսքերով, գոյություն ունի Սամցխե-Ջավախքի առաջնահերթ զարգացման ծրագիր, որը վրացական կառավարությունը ընդունել է 3 տարի ժամկետով: «Մենք չափազանց կարեւորում ենք Սամցխե-Ջավախքի ճանապարհատրանսպորտային համակարգի վերականգնման ու կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են  «Հազարամյակի մարտահրավեր-Վրաստան» (MCG) ծրագրի շրջանակներում: Ես ինքս ականատեսն էի, որ այս խոշոր ծրագրի իրականացումը արդեն իսկ ընթացքի մեջ է եւ Ախալցխա-Ախալքալաք ճանապարհի հատվածի շինարարությունը ընթացքի մեջ է»-ընդգծել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Միաժամանակ, նախարարը հիշեցրել է Վրաստանի նախագահ Սահակաշվիլու` Ջավախք կատարած վերջին այցելության ժամանակ արտասանած խոսքերն այն մասին, որ իր նախագահության օրոք ոչ մի վատ ճանապարհ չի մնալու Սամցխե-Ջավախեթում:

«Մենք բարձր ենք գնահատում վրացական իշխանությունների արդի իրատեսական մոտեցումները եւ ազգային փոքրամասնությունների` ինտեգրման ու բարեփոխումների գործընթացները, որոնց պատրաստ ենք ամեն կերպ օժանդակել»,-շեշտել է Օսկանյանը:

Արտգործնախարարը նշել նաեւ Ջավախքի հասարակական կազմակերպությունների ակտիվ ու համառ աշխատանքը ուղղված հայապահպանության, իսկ վերջին ժամանակներս կրթության ու մայրենի լեզվի կարգավիճակի բարդ հարցերի կարգավորմանը:

Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ուշադրությամբ հետեւում է վիրահայության խնդիրներին եւ մշտապես տարբեր ծրագրերով նպաստում է այդ խնդիրների լուծմանը:

«Օրեցօր մեծանում է Ջավախքի նշանակությունը ողջ տարածաշրջանում եւ դա գիտակցում են բոլորը, իսկ այդ պարագայում Հայաստանի համար այն էլ ավելի ուրույն իմաստ է ստանում: Մենք հպարտ ենք, որ պատմության ելեւեջումների միջով անցած ջավախահայությունը, չնայած բազմաթիվ փորձություններին ու դժվարություններին, կարողացել է պահպանել ազգային ինքնությունը, լեզվական եւ մշակութային ավանդները»,-ընդգծել է Օսկանյանը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: