484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Չարենցավանի և Երևանի քաղաքապետարանները ճանաչվեցին որպես ամենահրապարակային պետական մարմիններ, իսկ Արմավիրինը՝ ամենավատ
20:08
28 Սեպտեմբերի 2007

Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ  կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ Չարենցավանի և Երևանի քաղաքապետարանները ճանաչվեցին որպես ամենահրապարակային պետական մարմիններ, որոնք ունեն տեղեկատվություն տրամադրելու լավագույն համակարգ:

ԵԱՀԿ Երևանի գրասենյակը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ուրբաթ  հանձնեցին տեղեկատվության ազատության ոլորտի այս տարվա մրցանակները, որոնց նպատակն է խրախուսել հանրության համար պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը:

«Այս մրցանակը բարձր գնահատական է նոր էլեկտրոնային ավտոմատացված փաստաթղթաշրջանառման համակարգի անցած տարի ներդրման համար` հայտնի նաև որպես ՙմեկ պատուհան՚, որը հեշտացնում է քաղաքացիների` մեզնից տեղեկատվություն ստանալու գործընթացը»,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը:

Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբը և Արմավիրի ԱԼՏ հեռուստատեսության լրագրող Անժելա Ստեփանյանը մրցանակներ ստացան տեղեկատվություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կերպով և լայնորեն կիրառելու համար:

Տեղեկատվություն տրամադրելու գործընթացում ամենավատ ցուցանիշ է արձանագրել Արմավիրի քաղաքապետարանը:

«Տեղեկատվության անարգել մատչելիության ապահովումը և անհատի տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանությունը ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորություններից է, և մեր գրասենյակը պատրաստ է աջակցել Հայաստանին այդ պարտավորությունների կատարման գործում»,- նշեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մարկ Բոյանիչը: 

Մրցանակաբաշխության արդյունքները որոշվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից և փորձագետներից բաղկացած 9-հոգանոց անկախ ժյուրիի կողմից` հիմնվելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից 2007թ. ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքների վրա, ինչպես նաև ելնելով սեփական փորձից:

«Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունը 2002թ. մեկնարկումից ի վեր խրախուսել է պետական կառույցների թափանցիկ և հանրության համար բաց գործելակերպը», - ավելացրեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: