478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը պետք է միջոցներ ներդնի ռուսաց լեզվին միջպետական հաղորդակցման լեզվի կարգավիճակ տալու համար
18:29
28 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը պետք է իր վրա վերցնի առաջնության դափնին և իրական ներդրումներ կատարի ռուսաց լեզվին միջպետական հաղորդակցման լեզվի կարգավիճակ տալու համար, ուրբաթ Երևանում հայտարարեց ՌԳԱ տնտեսության ինստիտուտի փոխտնօրեն Դմիտրի Սորոկինը՝ «ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ»  գիտաժողովի ժամանակ։

«Որպեսզի ռուսաց լեզուն որոշակի տարածաշրջանում դառնա միջպետական հաղորդակցման լեզու, անհրաժեշտ է ոչ միայն խնդիրը լավ հասկանալ և էնտուզիաստներ ունենալ, այլև իրական ներդրումներ և միջոցներ, և հենց Ռուսաստանը պետք է առաջինը լինի այս հարցի լուծման գործում»,- ասաց նա։

Սորոկինի խոսքերով, այսօր Ռուսաստանը չունի հետխորհրդային տարածքում ռուսաց լեզվի զարգացման ծրագիր։

«Այստեղ ակնհայտ է նաև մեր ինստիտուտի մեղքը, որը մասնագիտանում է Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մեջ»,- ասաց նա։

Այս կապակցությամբ, տնտեսագետը նշեց, որ եթե միասնական տնտեսական տարածքը՝ դա ապրանքների, մարդկանց, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժն է, ապա տեղեկատվության տարածման համար մաքսային արգելքներ ընդհանրապես չկան։ Սակայն միասնական տեղեկատվական տարածություն ձևավորելու և տեղեկատվության ազատ տեղաշարժման համար, այնուամենայնիվ, օբյեկտիվ խնդիրներ գործում են։

«Հիմնական խնդիրներից մեկը տեղեկատվությունը ըմբռնելու մեջ է, ինչը բավականին դժվարանում լեզվական արգելքի պատճառով, դրա համար էլ տեղեկատվության հասանելիությունը մեծամասամբ պայմանավորվում է միասնական լեզվով»,- ասաց նա։

«ՌԻԱ-Նովոստիի» և ՌՀՀ «ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ»   համատեղ գիտա-գործնական գիտաժողովը անցկացվում է Երևանում սեպտեմբերի 27-28-ին։

Գիտաժողովի կազմակերպիչներն են «ՌԻԱ-Նովոստին» և Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը։

Խորհրդակցության տեղեկատվական հովանավորներն են «ԱՌԿԱ»-ն և «Նովոստի-Արմենիան»։ Միջոցառման հովանավորն է «Արմավիա» ավիաընկերությունը։

Սա արդեն «ՌԻԱ-Նովոստիի» կողմից ՌՀՀ-ի հետ համատեղ կազմակերպվող երկրորդ նման միջոցառումն է։ «ԶԼՄ-ները և անդրկովկասյան տարածաշրջանում նոր միջպետական հարաբերությունները» գիտա-պրակտիկ խորհրդակցությունը տեղի ունեցավ 2006-ի սեպտեմբերի 30-ին։ Նրան մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ և կոնֆլիկտաբաններ։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: