480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Գոլոս Ռոսսիի» ռադիոն և Հայաստանի հանրային ռադիոն ծրագրում են ֆարսիով համատեղ հաղորդում թողարկել
17:09
28 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.«Գոլոս Ռոսսիի» ռադիոն և Հայաստանի հանրային ռադիոն ծրագրում են ֆարսիով համատեղ հաղորդում թողարկել։

Ինչպես ուրբաթ Երևանում հայտարարեց «Գոլոս Ռոսսիի» ռադիոհեռարձակման ընկերության ղեկավար, Ռուսաստանի ԱԳ  նախարարի խորհրդական Արմեն Հովհաննիսյանը «ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ» գիտաժողովի  ժամանակ, նախագիծը կարելի է իրականացնել Հայաստանում այդ լեզվի մասնագետների մեծ թվաքանակի շնորհիվ։

«Դա մեզ թույլ կտա Հայաստանում աշխատող թարգմանիչների և հաղորդավարների հաշվին ընդլայնել հեռարձակման ծավալը»,-ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքերով, «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանն արդեն ունի նման փորձ. Խաբարովսկում գործում է ընկերության խոշոր մասնաճյուղը, ծրագրերը հեռարձակվում են Չինաստանում, Հնդկաստանում և Հարավ-Արևելյան Ասիայում։

Նա նշեց, որ Հայաստանի հետ այս համագործակցությունը կարող է չափազանց հետաքրքիր արդյունք տալ։

«Հայ լրագրողների ուժերով կարելի է և պետք է պատրաստել հաղորդումներ հայերեն լեզվով, որոնց վրա «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը կկարողանա հենվել իր աշխատանքում»,-ընգծեց նա։

Այս կապակցությամբ Հովհաննիսյանը հայտնեց, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն և կառավարությունը ռուսական ռադիոկայանների առջև դնում են հաղորդումների ազգային լեզուներով ծրագրման խնդիրը՝ չնսեմացնելով ռուսաց լեզվի դերը։

«Ընթացիկ տարում մենք մտադիր ենք սկսել ազգային լեզուներով ռադիոծրագրի հեռարձակման նախապատրաստությունը, որոնք կկրեն տեղեկատվական փոխանակության բնույթ և ուղղորդված կլինեն այն մարդկանց, որոնք ապրում և աշխատում են Ռուսաստանի կենտրոնում»։-0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: