481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ միասնական տեղեկատվական տարածքն անհրաժեշտ է տեղի ունեցող գործընթացներն օբյեկտիվորեն հասկանալու համար. ՌՀՀ ռեկտոր
16:40
28 Սեպտեմբերի 2007

ԱՊՀ միասնական տեղեկատվական տարածքն անհրաժեշտ է Համագործակցության տարածքում տեղի ունեցող գործընթացներն օբյեկտիվորեն հասկանալու համար։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը «ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ»   գիտաժողովի ընթացքում։

«Այս գիտաժողովի քննարկումները կհանգեցնեն մի բանաձևի ճանաչմանը, որով պիտի ղեկավարվենք այդ տարածքի ստեղծման ժամանակ»,-ասաց նա։

Դարբինյանի խոսքերով, բարդությունը նախօրոք տրված արդյունքով տեղեկատվության տրամադրումն է, այլ ոչ այն, որն արդյուքն է օբյեկտիվ հետազոտման։

«Այդ շեղումն իրոք արժե հաղթահարել, որովհետև օբյեկտիվ, ազնիվ, բաց և ճշմարտացի տեղեկատվությունն ինքնին այն բանի երաշխիքն է, որ մեզ մոտ կհայտնվի միմյանց առաջնահերթությունների և խնդիրների ճանաչումը»,-պնդում է նա։

Ռեկտորը հավելեց, որ ԱՊՀ տարածքում տեղեկատվական դաշտի ծրագրավորված լինելը մեծ խնդիրներ ու բարդություններ է առաջացնում, ստեղծում է տեղեկատվական գլխարկի տպավորություն է, որը կախվել է այս տարածքի վրա և ծրագրում է արդյունքը՝ հասարակական կարծիքի ստեղծումը, քաղաքական գործընթացների կառուցումը և քաղաքական հետաքրքրությունների իրականացումը։

«Տեղեկատվությունն այսօր քաղաքականության ձևավորման հիմնական գործոններից է, և թե որքան ազնիվ, ճշմարտացի ու օբյեկտիվ է այն մատուցվում, շատ իմաստներով կախված է քաղաքական որոշումների ընդունումը»,-ընգծեց նա։

Իր հերթին, «ՌԻԱ-Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների գլխավոր տնօրինության տնօրեն Ալան Կասաևը նշեց, որ միասնական տեղեկատվական դաշտի ձևավորման համար անհրաժեշտ գործոններից է ռուսաց լեզվի  Ռուսաստանից դուրս ԱՊՀ երկրներում և Բալթյան տարածքում կիրառումը։

«Չի կարելի միանգամից վատնել տասնամյակներով և դարերով  կուտակված ռուսաց լեզվի ներուժը և մոռանալ Հարավային Կովկասի ժողովուրդների համար նրա բազմակիրառելիության և արդիականության մասին»,-ասաց նա։ Կասաևն ընգծեց այդ թվում Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման պայմաններին և հավելյալ ջանքերի ու միջոցառումների իրականացմանը ռուսական հանրային կարծիքի և ղեկավարության ուշադրությունը բևեռելու անհրաժեշտությունը։

Հայաստանում Ռուսաստանի  խորհրդական-դեսպանորդ Վլադիմիր Սերյոգինի խոսքերով, նախկին ԽՍՀՄ բնակիչների թվում նկատվում է միմյանց մասին տեղեկացվածության պակաս, ինչը երևում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրինակից, որոնց լսարանը միշտ չէ որ ստանում է տեղեկատվության ցանկալի ծավալը։

«Վերջին ժամանակներում ամենաբարձր մակարդակով մշակվում են ԱՊՀ գործունեության սկզբունքների բարեփոխման գաղափարներն ու սկզբունքները, և դա մեզ դրդում է ԱՊՀ երկրների այդ տարածքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ աշխատելուն»,-ասաց նա։

«ՌԻԱ-Նովոստիի» և ՌՀՀ «ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ»   համատեղ գիտա-գործնական գիտաժողովը Երևանում անցկացվում է սեպտեմբերի 27-28-ը։

Գիտաժողովի կազմակերպիչներն են «ՌԻԱ-Նովոստին» և Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը։

Խորհրդակցության տեղեկատվական հովանավորներն են «ԱՌԿԱ»-ն և «Նովոստի-Արմենիան»։ Միջոցառման հովանավորն է «Արմավիա» ավիաընկերությունը։

Սա արդեն «ՌԻԱ-Նովոստիի» կողմից ՌՀՀ-ի հետ համատեղ կազմակերպվող երկրորդ նման միջոցառումն է։ «ԶԼՄ-ները և անդրկովկասյան տարածաշրջանում նոր միջպետական հարաբերությունները» գիտա-պրակտիկ խորհրդակցությունը տեղի ունեցավ 2006-ի սեպտեմբերի 30-ին։ Նրան մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ և կոնֆլիկտաբաններ։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: