482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-հունական հարաբերություններում զգալի առաջխաղացում է արձանագրվել. ՀՀ վարչապետ
15:44
28 Սեպտեմբերի 2007

Հայ-հունական հարաբերություններում զգալի առաջխաղացում է արձանագրվել։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը՝ Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պանայոտա Մավրոմիխալիի հետ հանդիպման ժամանակ. դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման շրջանում Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված ջանքերի համար։ Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերն ու հարաբերությունները լավ հիմք են երկկողմ համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Ս.Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիներին, մեծապես նաև տիկին Մավրոմիխալիի ջանքերի շնորհիվ, այդ ուղղությամբ որոշակի առաջխաղացում է արձանագրվել, մասնավորապես, ավելացել են ապրանքաշրջանառության ծավալները, որոնք դեռևս բավարար համարել չի կարելի, և անհրաժեշտ է այս ուղղությամբ երկկողմանի նպատակադրված ու ակտիվ աշխատանք տանել: Ըստ վարչապետի, չնայած երկու երկրների տնտեսական կապերի  ամրապնդման գործում գոյություն ունեցող տրանսպորտային խոչընդոտներին, փոխգործակցությունն այդ ոլորտում հնարավոր է հասցնել երկուստեք ցանկալի բարձր մակարդակի:

Պանայոտա Մավրոմիխալին իր հերթին երախտագիտություն է հայտնել Հայաստանի ժողովրդին ու իշխանություններին՝ սերտ համագործակցության և Հայաստանում իրեն ցուցաբերված ջերմ ընդունելության համար՝  նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում, հնարավորության սահմաններում, ջանքեր է գործադրել երկու պետությունների ու ժողովուրդների միջև հարաբերություններն ավելի սերտացնելու համար:

Նրա խոսքերով, այդ նպատակին են ուղղված եղել, մասնավորապես, Հայաստանի և Հունաստանի նախագահների փոխայցելությունների կազմակերպումը, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը Երևանում, որոնք նպաստել են երկու երկրների միջև քաղաքական ևտնտեսական կապերի ակտիվացմանը:

Ընդգծելով, որ մինչ այժմ Հունաստանը մի շարք զարգացման ծրագրեր է իրականացրել Հայաստանում, դեսպանը վարչապետին տեղեկացրել է, որ ներկայումս Հունաստանում մշակվում է Հայաստանի հետ համագործակցության քառամյա ծրագիր, որը նախատեսվում է սկսել 2008թ.-ից:

Նա նշել է, որ շատ լավ տպավորություններով է հեռանում Հայաստանից և այսուհետ ինչ պաշտոն էլ զբաղեցնի, աշխատելու է իր նպաստը բերել հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել տիկին  Պանայոտա  Մավրոմիխալիին հետագա դիվանագիտական աշխատանքում:-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։