481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
2007թ. հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառության 15,2%-ը բաժին է ընկել Ռուսաստանին
15:40
28 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառության 15,2%-ը  բաժին է ընկել Ռուսաստանին։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային»  հաղորդեցին ՀՀ վիճակագրության ազգային ծառայությունից, այս ցուցանիշը ամենաբարձրն է՝ Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների միջև։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 32,6%-ը  բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 38,2%-ը՝ ԵՄ երկրներին։

Վիճակագրության տվյալների համաձայն, 2007թ. ութ ամիսների արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 61,8%-ով և կազմել 404,4 մլն. դոլար։

Միաժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 125,4 մլն. դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 17,1%-ը)՝ 1,98 անգամ ավելանալով  2006թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ։

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 278,9 մլն. դոլար՝ ավելանալով 49,5%-ով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ծավալը կազմել է 343,4 մլն. դոլար (ավելանալով 1,57 անգամ) կամ ներմուծման ընդահնուր ծավալի 17,8%-ը։

2007թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը ավելացել է 39,3%-ով՝ 2006թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ և կազմել 2659.3 մլն. դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 733,54 մլն. դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 1925,73 մլն. դոլար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: