486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի աշխատանքի շուկան բարեփոխման կարիք ունի. նախարար
15:04
28 Սեպտեմբերի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի աշխատանքի շուկան բարեփոխման և կառավարման մեխանիզմների արդյունավետության բարձրացման կարիք ունի։ Այս մասին ուրբաթ «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից  աշխատանքի շուկայի հետազոտման արդյունքների ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը։

«Անհրաժեշտ է բարելավել աշխատանքի շուկայի հետազոտման մեթոդաբանության արդյունավետությունը, ավելի ակտիվ քաղաքականություն վարել զբաղվածության բնագավառում, որպեսզի պետությունը պայմաններ ստեղծի քաղաքացիների այն խմբի համար, որոնք չեն կարողանում ինքնուրույն աշխատանք գտնել, օրինակ, առաջին անգամ աշխատանք փնտրողների, զորացրվածների, շրջանավարտների, մանկատների սաների համար», - ասաց նա։

Միաժամանակ նախարարը նշեց, որ զբաղվածության բնագավառի կառավարման  արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է բարձրացնել կենսունակության մակարդակը, ծառայություններն ավելի մատչելի դարձնել բնակչության անապահով խավերի համար։

Վարդանյանն ասաց, որ զգալիորեն այս ամենին կնպաստի նաև Համաշխարհային բանկի կողմից «Հայաստանում սոցիալական պաշտպանության բնագավառի կառավարումը» ծրագրի շրջանակում Հայաստանի աշխատանքի շուկայի հետազոտության անցկացումը։ Նախարարն ավելացրեց, որ այս ծրագրի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ընդգրկում է ոչ թե մեկ կողմ, այլ կրում է համալիր բնույթ։

Հայաստանի Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանն իր հերթին տեղեկացրեց, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացվում է ինչպես զբաղվածության բնագավառը, այնպես էլ նրա կառույցները համակարգող օրենսդրության բարեփոխում։

«Ստեղծվում են աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ, միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցություն է ապահովվում։ Այս ամենը տալիս է իր դրական արդյունքները», - տեղեկացրեց Զբաղվածության պետական ծառայության պետը։

2007 թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում գործազուրկների միջին թիվը 84,9 հազ. մարդ է (7,3 տոկոս)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։