486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը կարևորում է հայ դիվանագետների աշխատանքի առավել ակտիվացումը
13:31
28 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ուրբաթ ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին։

«Հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումից հետո լավ հնարավորություններ են բացվել՝ արտերկրում մեր երկիրը լավագույնս ներկայացնելու և շահեկան պայմաններ ստեղծելու համար»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վաչությունից։

Այդ նպատակով Սարգսյանը կարևորել է դիվանագիտական կորպուսի աշխատանքի առավել ակտիվացումը:

Կառավարության ղեկավարը դիվանագետների ուշադրությունն է հրավիրել երկու կարևոր խնդրի վրա` այլ պետություններում ՀՀ քաղաքացիների իրավունքների ու հայկական ընկերությունների շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքի ակտիվացումը և տնտեսական հարցերով այսուհետ ավելի նպատակային ու ակտիվ գործունեության ծավալումը:

Նա ընդգծել է դեսպանությունների կողմից որոշակի ծրագրերի, նոր նախաձեռնությունների ներկայացման անհրաժեշտությունը:

«Վարչապետը Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր պայմաններից է համարել արտասահմանյան խոշոր ընկերությունների լայն ներգրավվածությունը մեր երկրի տնտեսության մեջ, որոնք, ըստ նրա, բերում են որոշակի ոլորտներում գործունեություն ծավալելու իրենց հարուստ փորձը, ստեղծում նոր աշխատատեղեր և կարող են նպաստել Հայաստանի նկատմամբ իրենց պետությունների հետաքրքրության աճին ու համակրանքին»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հավելել է, որ կառավարությունն անում է հնարավորը` արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների համար աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

Վարչապետի խոսքերով, ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից 2008թ. համար արված գրեթե բոլոր առաջարկությունները հաշվի են առնվել և արտացոլված են ՀՀ պետական բյուջեի նախագծում, ինչի հետ կապված՝ մեծ են նաև իրականացվելիք աշխատանքից կառավարության ակնկալիքները։

«Իհարկե, բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել, սակայն երկրի տնտեսական աճին համընթաց, առաջնահերթ հարցերը լուծում կստանան»,- ասել է  վարչապետը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: