486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կշարունակի աշխատանքը՝ թույլ չտալու համար, որպեսզի ՄԱԿ-ն ընդունի Հայաստանի շահերին դեմ բանաձև. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան
12:48
28 Սեպտեմբերի 2007

Հայաստանը կշարունակի աշխատանքը՝ թույլ չտալու համար, որպեսզի ՄԱԿ-ն ընդունի Հայաստանի շահերին դեմ  բանաձև, լրագրողներին հայտարարեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Մարտիրոսյանը։

«Մենք կշարունակենք մեր աշխատանքը ՄԱԿ-ի շրջանակներում, որպեսզի խոչընդոտենք բանաձևերի ընդունումը, որոնք կարող են ուղղված լինել Հայաստանի ազգային շահերի դեմ՝ չնայած նրան, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևերը չունեն որևէ իրավական կամ քաղաքական ուժ և ենթակա չեն պարտադիր կատարման», - ասաց նա։

Դեսպանի խոսքերով, թեև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում գոյություն ունի երկու նախաձեռնություն, սակայն Ադրբեջանը դեռևս որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել՝ դրանց ընդունման համար։

«Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ մեր սեփական նախաձեռնություններով, սակայն այսօրվա դրությամբ չենք տեսնում դրանց քաղաքական նպատակահարմարությունը», - ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ հայկական կողմի աշխատանքի արդյունքն այն է, որ մինչև այժմ ՄԱԿ-ում չի ընդունվել Հայաստանի համար անբարենպաստ որևէ լուրջ փաստաթուղթ։

Հայաստանի ԱԳՆ-ում հիշեցրին, որ ներկա դրությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանում երկու կետ է ներառված, որոնք ուղղակի կապ ունեն ղարաբաղյան հակամարտության հետ. մեկը ներկայացրել է Ադրբեջանը, երկրորդը՝ ՎՈՒԱՄ կազմակերպությունը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։