484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Եգիպտոսը Հայաստանին համարում է ամենամոտ բարեկամ երկիր. Եգիպտոսի դեսպան
11:57
28 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եգիպտոսում Հայաստանը համարվում է ամենամոտ բարեկամ երկիր. հայտարարեց Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Վահիդ Էլդին Իսմայիլ Գալալը՝ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Դեսպանը հավաստեց, որ բոլոր ջանքերը կգործադրի՝ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման համար»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ  հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեսպանը տեղեկացրեց, որ Եգիպտոսի խորհրդարանում գործում է Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խումբ և կարևորեց փոխայցերը` իբրև համագործակցության մեխանիզմների մշակման միջոց և միջազգային կառույցներում համատեղ աշխատանքի հիմք:

Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանը մեծ ներդրում կունենա հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման գործում, և իր աջակցությունն առաջարկեց Ազգային ժողովին առնչվող խնդիրներում:

Թորոսյանի խոսքերով, երկու երկրների միջև ակտիվ ու բարեկամական հարաբերություններ են հաստատվել` բոլոր խնդիրների շուրջ համաձայնության առկայությամբ:

«Քաղաքական մակարդակում արդյունավետ ու փոխշահավետ այդ հարաբերությունները հիմնվում են ժողովուրդների իմաստնության ու դարավոր կապերի վրա և բոլոր առումներով զարգացման լավ հնարավորություններ ու հեռանկարներ ունեն»,- ասել է նա:

ՀՀ խորհրդարանի նախագահը նաև բարձր գնահատեց այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Եգիպտոսը միշտ հավասարակշռված ու արդարացի վերաբերմունք է ունեցել։

«Հայաստանն էլ Եգիպտոսի և արաբական աշխարհի խնդիրները ճիշտ է գնահատել ու համարժեք դիրքորոշում է դրսևորել»,- նշել է Թորոսյանը:

Աժ նախագահը, անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին, հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանում միշտ եղել է Եգիպտոսի հետ պատգամավորական բարեկամության խումբ և նորընտիր չորրորդ գումարման Ազգային ժողովում էլ առաջիկայում նման խումբ կստեղծվի:

Նա նշեց նաև, որ մի շարք միջազգային կազմակերպություններ կան, որտեղ փոխադարձ օգտակար  է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համատեղ աշխատանքը:

Խոսնակի խոսքերով, երկկողմ հարաբերությունների խորացման  համար լավ հիմք է Եգիպտոսում հայ համայնքի առկայությունը:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, կարևորելով մարդկային գործոնի և փոխայցերի դերը միջպետական հարաբերություններում, Եգիպտոսի Արաբական Հանրապետության խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան: --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: