486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի դատախազությունը մանրամասն հետաքննում է հայ պատգամավորի վրա հարձակման գործը. դեսպան
10:54
28 Սեպտեմբերի 2007

Ռուսաստանի դատախազությունը մանրամասն հետաքննում է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի վրա հարձակման գործը, հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի դատախազությունը շատ մանրամասն հետևում է գործի ընթացքին, իսկ երկու երկրների իրավապահ մարմինները ակտիվ աշխատանք են տանում՝ այս հանցագործության բացահայտման ուղղությամբ։ Սմբատյանը տեղեկացրեց նաև, որ բժիշկները գնահատում են Արզաքանցյանի առողջական վիճակը որպես նորմալ, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ՌԴ-ում Հայաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կամո Ավակումյանը հինգշաբթի Մոսկվայում հանդիպել է ռուսական դատախազության աշխատակիցների և քննչական խմբի հետ, որոնք հետաքննում են Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ սպանության փորձի կազմակերպման փաստի առթիվ հարուցված գործը։

Քննչական խմբի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցչին պետք է պարբերաբար տեղեկացնեն քրեական գործի հետաքննության ընթացքի վերաբերյալ։

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, կոնյակի արտարդությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը վիրավորվել էր չորեքշաբթի ժամը 4.00 սահմաններում՝ «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Նախնական տվյալներով, խաղատանը տեղի է ունեցել վեճ կովկասյան հանրապետությունների մի քանի քաղաքացիների միջև, որի ժամանակ նրանցից մեկը կրակ է բացել։

Վիրահատությունից հետո Արզաքանցյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը մնում է կայուն ծանր։ Փոխհրաձգության փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 30, 150 հոդվածներով (սպանության փորձ)։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցը, Արզաքանցյանը Մոսկվայում է գտնվում մասնավոր այցով և կապ չունի Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի Ռուսաստան այցի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։