478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ում ՎՈւԱՄ-ի նախաձեռնած «սառեցված հակամարտությունների» բանաձևի քննարկումը բացասական արդյունքների կհանգեցնի. ՀՀ ԱԳ նախարար
20:00
27 Սեպտեմբերի 2007

ՄԱԿ-ում ՎՈւԱՄ երկրների  նախաձեռնած «սառեցված հակամարտությունների» բանաձևի քննարկումը բացասական արդյունքների կհանգեցնի, հինգշաբթի հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Նրա խոսքերով, ՎՈւԱՄ-ի՝ «սառեցված հակամարտությունների» մասին  առաջարկությունն արդեն երկու տարի գտնվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  օրակարգում։

«Բայց ՎՈւԱՄ անդամ-երկրներն այս ուղղությամբ դեռևս որևէ գործողություն չեն ձեռնարկել, բանաձևը քվեարկության չեն ներկայացրել։ Կարծում եմ՝ նրանք լրջորեն կմտածեն՝ նախքան նման քայլի գնալը, քանի որ նրանք նույնպես գիտակցում են, որ ՄԱԿ-ի շրջանակներում նման բանաձևի ընդունումը բացասական հետևանքներ կունենա, հատկապես այդ հակամարտությունների նկատմամբ»,-ասաց նախարարը։

Օսկանյանը նշեց, որ ՎՈւԱՄ երկրները փորձում են համոզել աշխարհին, որ նման բանաձևերով ցանկանում են լուծել առկա խնդիրները։

«Կարծում եմ, որ այդ քայլին դիմելուց առաջ ՎՈւԱՄ երկրները լրջորեն կխորհեն  հետևանքների մասին»,-ասաց նախարարը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի քննարկմանն է ներկայացվել ՎՈւԱՄ կազմակերպության՝ «սառեցված հակամարտությունների» լուծման վերաբերյալ նախաձեռնությունը ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: