486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հեռուստաարտադրանքի կրկնօրինակման ցածր որակը բացատրվում է բարձրակարգ թարգմանիչների պակասով
19:49
27 Սեպտեմբերի 2007

Հայաստանում օտար հեռուստաարտադրանքի կրկնօրինակման ցածր որակը բացատրվում է այս ոլորտում մասնագիտացող բարձրորակ թարգմանիչների պակասով, ինչպես նաև ֆինանսավորման սահմանափակությամբ։

«Ֆիլմերի կրկնօրինակումը սկսվում է գեղարվեստական տեքստի թարգմանությունից, բայց ներկայումս այդ ոլորտը Հայաստանում գտնվում է ողբալի վիճակում»,-հինգշաբթի ասաց հայտնի կինոգետ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման և կինոցուցադրման բաժնի գլխավոր խմբագիր Զավեն Բոյաջյանը՝ ելույթ ունենալով «Հայերենով արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակման ցանցերում» սեմինարում։

Նրա խոսքերով, այսօր, փաստորեն, Հայաստանի որևէ համալսարան ընդունակ չէ պատրաստել գեղարվեստական գրականության որակյալ թարգմանիչ։

Բոյաջյանը որպես այլ, ոչ նվազ կարևոր խնդիր մատնանշեց ֆիլմերի կրկնօրինակման ոլորտի ֆինանսավորման ցածր մակարդակը։

«Ֆիլմերում, որպես կանոն, կան ավելի քան երկու տասնյակ գործող անձինք, բայց մենք մեզ չենք կարող թույլ տալ վեցից ավելի կրկնօրինակող։ Եվ դա լավագույն դեպքում, քանի որ կինոնկարը սովորաբար կրկնօրինակում է 3-4 մարդ»,-ասաց նա։

Բոյաջյանն ընգծեց, որ կինոնկարի կրկնօրինակումը քրտնաջան աշխատանք է, որը ներառում է բազմաթիվ օղակներ, «և եթե գեթ մեկ օղակ սխալ թույլ տա, ապա կրկնօրինակման արդյունքն արդեն բավարար չի լինի»։

«Հայերենով արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակման ցանցերում» սեմինարի  կազմակերպիչն է «Ազգային քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: