480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
2008թ.-ին «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալությունը մտադիր է համագործակցել Հայաստանի հեռուստաալիքներից մեկի հետ
19:41
27 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.2008թ. առաջին կեսին  միջազգային տեղեկատվության «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալությունը ծրագրում է համագործակցություն սկսել Հայաստանի հեռուստաալիքներից մեկի հետ։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների գլխավոր տնօրինության տնօրեն Ալան Կասաևը։

«Մենք մտադիր ենք վստահելի և լուրջ համագործակցություն սկսել հայկական հեռուստաալիքներից մեկի հետ»,-ասաց նա՝ ձեռնպահ մնալով կոնկրետացնել, թե որ հայկական հեռուստաալիքի հետ են ստեղծվելու համագործակցային հարաբերություններ, ինչպես նաև բանակցությունների բնույթը։

Կասաևը նշեց, որ Հայաստանում «ՌԻԱ Նովոստիի» հեռանկարների մեջ է մտնում լուրջ և հեղինակավոր գործընկերոջ՝ Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի, ինչպես նաև այլ տեղեկատվական գործակալությունների հետ համագործակցության պահպանումն ու զարգացումը։

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը աշխարհի խոշորագույն տեղեկատվական գործակալություններից է։ Այն ողջ աշխարհում ունի 120 թղթակցային կետեր և ավելի քան 50 ներկայացուցչություններ՝  առաջատար երկրներում։

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկատվական արտադրանքը թողարկվում է 12 լեզուներով։ 2005-2006թթ. հղումների քանակով (200-300 հազ. օրիգինալ այցելություն) գործակալությունը Ռուսաստանում առաջատար տեղ էր զբաղեցնում և մտնում էր համաշխարհային տասնյակի մեջ։

Հայաստանում «ՌԻԱ Նովոստիի» հետ համագործակցությամբ՝ 2005թ. դեկտեմբերի 8-ից գործում է անկախ հայկական ԶԼՄ՝ միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: