482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Իրան-Հայաստան գազատարի ճանապարհը կարող է փոխվել՝ բնապահպանական նկատառումներից ելնելով
19:13
27 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իրան-Հայաստան գազատարի ճանապարհը կարող է փոխվել՝ բնապահպանական նկատառումներից ելնելով։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հաստատվել է Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի և դրա անվտանգության  գոտիների ծրագիծը՝ 197.4 կմ  երկարությամբ և 987 հա ընդհանուր  մակերեսով:

Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարներին, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական  կոմիտեի  նախագահին, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի  մարզպետներին` երկամսյա ժամկետում, գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի համայնքների  ղեկավարների  հետ  համատեղ, ուսումնասիրել և սահմանված  կարգով  ՀՀ կառավարություն  ներկայացնել  առաջարկություններ  նշված  տարածքներում  գտնվող  հողերի (այդ թվում` անտառային  ֆոնդի հողերի) կատեգորիաների  անհրաժեշտ փոփոխություն կատարելու, գազամուղի  սահմանափակումների գոտիները և այդ գոտիներում օգտագործման նկատմամբ սահմանափակումները սահմանելու, ինչպես նաև  այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց  փոխհատուցում կատարելու վերաբերյալ:

Հանձնարարեվլ է նաև, ելնելով  բնապահպանական խնդիրներից,  անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով  ՀՀ  կառավարություն  ներկայացնել  առաջարկություն՝  գազամուղի  ծրագծում փոփոխություն  կատարելու  վերաբերյալ:

Իրան-Հայաստան գազամուղի Քաջարան-Արարատ հատվածի  շինարարության  ժամկետները չխախտելու  նպատակով, առաջարկվել  է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որպես  պատվիրատուի, կապալառուների հետ կնքվելիք  պայմանագրով  շինարարական  և նախագծման աշխատանքներն  իրականացնել  զուգընթաց, ըստ  փուլերի` ապահովելով նախագծերի բնապահպանական  փորձաքննությունը: Որոշմամբ՝  նշված  աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանվել 2009թ. հունվար ամիսը։

Իրան-Հայաստան գազատարի առաջին՝  Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը շահագործվեց 2007թ. մարտի 19-ին։ Իրան-Հայաստան գազատարի հիմնական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2008թ. վերջին։

Իրան-Հայաստան գազատարը թույլ կտա մեծացնել հայկական գազատրանսպորտային համակարգի թողունակությունը և ապահովել իրանական գազի բավարար ծավալների փոխադրումը մինչև Հայաստանի ջերմաէլեկտրակայաններ։

Իրան-Հայաստան գազատարի կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է 220-250 միլիոն դոլար։ Սկզբնական փուլում Հայաստանը ամեն տարի Իրանից կստանա մոտ 400 մլն. խոր.մ. գազ՝ այդ ցուցանիշը մինչև 2,3 մլրդ. խոր.մ.-ի ավելացնելու հեռանկարով։ Համաձայնագիրը նախատեսում է, որ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին կմատակարարի 36 մլրդ. խոր.մ. բնական գազ՝ համաձայնագրի ժամկետը մինչև հինգ տարի երկարացնելու և գազի մատակարարման ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ. խոր.մ.-ի հասցնելու հնարավորությամբ։

Գազի ամբողջ ծավալը նախատեսվում է վերամշակել էլեկտրաէներգիայի՝ նախատեսված Իրան արտահանելու համար՝ հետևյալ հաշվարկով՝ 3 կվ/ժ՝ 1 խոր.մ բնական գազի դիմաց, ինչպես նաև Հայաստանի ներքին օգտագործման համար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։