481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նախընտրական նպատակներով Ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումն անթույլատրելի է. ՀՀԿ
16:18
27 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախընտրական նպատակներով ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումն անթույլատրելի է։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով Հայաստանի  Անկախության օրը  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։

Նրա կարծիքով, Տեր-Պետրոսյանը չպետք է այդքան հոռետեսորեն արտահայտվեր Ղարաբաղի հիմնախնդրի մասին, քանի որ Հայաստանում նմանատիպ խոսակցությունները առիթ են տալիս Ադրբեջանին՝ խոսել իր առավելության մասին և պահանջներ առաջ քաշել։

«Ադրբեջանական հասարակությունը վստահ չէ իր բանակի հզորությանը և նոր պատերազմի դեպքում Ադրբեջանի հաղթելու հնարավորությանը։ Իսկ հայ քաղաքական գործիչների հայտարարությունները մեր թուլության մասին՝ փոխում են այդ իրավիճակը՝ փաստորեն շարունակելով մեր հակառակորդի քարոզչությունը»,- ասաց Նիկոյանը։

Նա ընդգծեց, որ իրականում ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում որոշակի առաջընթաց գրանցվել է։

«Այն ժամանակ Ադրբեջանը պատերազմ սկսեց, իսկ այժմ դատարկ հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Իսկ ինչ վերաբերվում է նրանց կոշտ դիրքորոշմանը, ապա այսօր այն ավելի մեղմ է, քան առաջ էր»,- նշեց Նիկոյանը։

Նրա խոսքերով, Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջ ճառը, որը հիմնված էր գործող իշխանություններին մեղադրանքներ ներկայացնելու վրա, շատ բնական և սպասելի էր, քանի որ այժմ նախկին նախագահը  ընդդիմադիր գործիչ է։

«Ճիշտ նույնպիսի մեղադրանքներով են միշտ հանդես գալիս նաև մյուս քաղաքական գործիչները։ Մեղադրողի դիրքը հիմա շատ ավելի հարմար է Տեր-Պետրոսյանի համար, քան անցյալի հետ համեմատությունը։ Իհարկե, համեմատություններն այնքան էլ տեղին չեն՝ հաշվի առնելով ռազմական պայմանները և իշխանության ձևավորված չլինելը, սակայն այժմ  Հայաստանը կայուն զարգանում է, և դա ներկայիս իշխանությունների ձեռքբերումն է»,- ասաց Նիկոյանը։

Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀՇ-ի կազմակերպած տոնակատարության ժամանակ ելույթ ունենալով՝ Տեր-Պետրոսյանը նշեց, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը վերջին տասը տարիների ընթացքում հասել է գրեթե անհուսալի վիճակի։

Նրա խոսքերով, «եթե Հայաստանը չբացվի արտաքին աշխարհի առջև, ապա ոչ միայն կկորցնի Լեռնային Ղարաբաղը, այլև ստիպված կլինի մտածել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման մասին»։

Իր ճառում Տեր-Պետորսյանը նշեց, որ քննում է 2008թ. Հայաստանի նախագահական ընտրություններում իր մասնակցության հնարավորությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: