478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը չի կարող Հայաստանում իշխանությանն այլընտրանք լինել, կարծում է ՀՀԿ պատգամավորը
16:01
27 Սեպտեմբերի 2007
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ն, ըստ էության, չի կարող Հայաստանի իշխանությանն այլընտրանք լինել` 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ Այս կարծիքը հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը։ Նրա խոսքերով, կառավարության ձևավորմանը մասնակցած և իշխող կոալիցիայի (կոալիցիան ստեղծել են ՀՀԿ և «Բարգաված Հայաստան» կուսակցությունները-«Նովոստի-Արմենիա») գործընկեր կուսակցությունը չի կարող իրեն իշխանությանն այլընտրանք հայտարարել։ «Մենք ըմբռնումով ենք վերաբերվում իր թեկնածուին առաջադրելու ՀՅԴ մտադրությանը և նույնքան հարգանքով ենք վերաբերվում նաև հնարավոր երկու թեկնածուների անձերին։ Սակայն հասկանալի չէ, թե ինչ պետք է անի իրական ընդդիմությունը, եթե իշխանամետ կուսակցություններն իրենց գործունեությունը ծավալեն ընդդիմադիր դաշտում»,-ասաց Նիկոյանը։ Նա միաժամանկ նշեց, որ ՀՅԴ-ից նախագահի երկու հնարավոր թեկնածուների առկայությունը վկայում է կուսակցության ներսում ժողովրդավարության մասին, և նրա անդամներին հնարավորթյուն կտա ընտրել նրանցից իսկապես լավագույնին։ «Հիանալի կլիներ, եթե ոչ միայն կուսակցության անդամները, այլ ողջ հասարակությունը հնարավորություն ունենար հետևել ՀՅԴ թեկնածուի ընտրությանը, երկու թեկնածուների բանավեճերին և մրցակցությանը»,-ասաց Նիկոյանը։ ՀՅԴ Հայատանի կազմակերպության Գերագույն ժողովը Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում որպես երկու հավանական թեկնածու առաջադրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին։ Ավելի վաղ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Դաշնակցությունն այլընտրանք է Հայաստանի ներկայիս իշխանությանը՝ իր ծրագրով և դրույթներով, որոնք ներկայացված են նախընտրական նախագծում, ինչպես նաև իր կադրերով և աշխատաոճով։–0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: