482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի վիճակը կայուն ծանր է
14:58
27 Սեպտեմբերի 2007

Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցում նախօերին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով լուրջ վնասվածքներ ստացած  Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի վիճակը մնում է կայուն ծանր։ Այս մասին հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը։

 Նրա խոսքերով, վիրահատությունից հետո Արզաքանցյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Բժիշկների խոսքերով, տուժածը պինդ առողջություն ունի, ինչը հիմք է տալիս հուսալ, որ նա կառողջանա», - ասաց Նիկոյանը։

Խորհրդարանական կուսակցության քարտուղարը նաև ավելացրեց, որ դեպքի մանրամասների մասին նոր տեղեկություններ չունի։ «Մենք գիտենք միայն, որ Արզաքանցյանին հարվածել են դանակով, որից հետո հրազենից ստուգիչ կրակ են բացել։ Սա ապացուցում է այն փաստը, որ մենք գործ ունենք պատվիրված սպանության հետ», - ասաց Նիկոյանը՝ պարզաբանելով, որ պատգամավորի նկատմամբ իրականացված մահափորձի պատճառները դեռևս հայտնի չեն։

Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ի համար կուսակցության անդամների հետ նման դեպքերը չափազանց անցանկալի են։ «Ընդդիմադիր շատ քաղաքական գործիչներ կարող են սպեկուլիացիայի ենթարկել այս թեման, սակայն անհրաժեշտ է հիշել, որ մեզանից ոչ ոք ապահովագրված չէ տարբեր դեպքերից», - ասաց Նիկոյանը։

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, կոնյակի արտարդությամբ զբաղվող «Գրեյթ Վելլի» ընկերության տեր Տիգրան Արզաքանցյանը վիրավորվել էր չորեքշաբթի ժամը 4.00 սահմաններում «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Նախնական տվյալներով, խաղատանը տեղի է ունեցել վեճ կովկասյան հանրապետությունների մի քանի քաղաքացիների միջև, որի ժամանակ նրանցից մեկը կրակ է բացել։

Փոխհրաձգության փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 30, 105 հոդվածներով (մահափորձի կազմակերպում)։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Մոսկվայում Հայաստանի դեսպատան աշխատողը, Արզաքանցյանը Մոսկվայում է գտնվում մասնավոր այցով և կապ չունի Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի Ռուսաստան այցի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: