480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվում է «Ինտերակտիվ տեխնոլոգիաները կրթության համակարգում. խնդիրներ և լուծումներ» միջազգային սեմինարը
14:16
27 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանում անցկացվում է «Ինտերակտիվ տեխնոլոգիաները կրթության համակարգում. խնդիրներ և լուծումներ» միջազգային սեմինարը։

Ինչպես հինգշաբթի միջոցառման բացմանը տեղեկացրեց ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սամվել Հարությունյանը, այս սեմինարը ինտերակտիվ տեխնոլոգիաները կրթության համակարգում թեմայով առաջին միջոցառումն է։ Նրա խոսքերով, Հայաստանում կրթական համակարգ ինտերակտիվ տեխնոլոգիաների ներմուծման հարցը շատ հրատապ է։

«Հայաստանը ստորագրել է Բոլոնյան հռչակագիրը, որը նախատեսում է  կրթական հաստատություններում ինտերակտիվ տեխնոլոգիաների ներմուծումը կրթական գործընթաց», - հիշեցրեց նա։

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն իր հերթին նշեց, որ ինտերակտիվ տեխնոլոգիաների ներմուծումը կաջակցի հայկական բուհերում կրթության որակի բարձրացմանը և արդյունավետությանը։

«Բարձր տեխնոլոգիաների տարրերի ներմուծումը Հայաստանի կրթական համակարգ թույլ կտա հասցնել բարձրագույն մասնագիտական կրթությունը գիտական մակարդակի», - ասաց փոխնախարարը։

Սեմինարին մասնակցում են Microsoft, Smart, Mitsubishi Electric ընկերությունների, ինչպես նաև տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի Մոսկվայի պետական համալսարանի ներկայացուցիչներ, փորձագետներ Կանադայից և Ռուսաստանից։

Բոլոնյան հռչակագիրը ստորագրվել է 2002 թ.-ի սեպտեմբերի 18-ին Իտալիայի Բոլոնյա քաղաքում։ Բոլոնյան հռչակագրով մշակվել է կրեդիտների վերստուգման և կուտակման, դիպլոմների ճանաչման, գիտական աստիճանների կառուցվածքի, իրագործման կանոնների և ընթացակարգերի համատեղելիության համակարգը։ Բոլոնյան ընթացակարգը մեծ աջակցություն է ստանում UNESCO-ի, Եվրոխորհրդի և Եվրոհանձնաժողովի կողմից։

Հայաստանը միացել է սույն հռչակագրին 2005 թ.-ին։ Այժմ Բոլոնյան սկզբունքների ընթացակարգը կիրառվում են Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, Գյուղատնտեսական պետական համալսարանում, Բժշկական պետական համալսարանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: