483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հոկտեմբերի 1-ից մեկնարկում է կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պայքարի համաեվրոպական արշավը
12:43
27 Սեպտեմբերի 2007

Հայաստանում հոկտեմբերի 1-ից 13-ը տեղի կունենա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պայքարի համաեվրոպական արշավը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ռուսլանա Գևորգյանը, արշավը անցկացվելու է միաժամանակ Եվրոպայի բոլոր երկրներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծրագրի շրջանակներում, այդ թվում նաև Հայաստանի կառավարության կողմից 2007 թ.-ի հունիսի 28-ին հաստատված «Կարմրուկի և կարմրախտի հիվանդացության տեղական դեպքերի վերացման, խոզուկի հիվանդացության ղեկավարման և կարմրախտի բնածին ախտանիշների կանխարգելման նպատակով 2007-2010 թթ.-ի համար նախատեսված ազգային ծրագրի» շրջանակներում։

Նրա խոսքերով, կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ պատվաստման կենթարկվեն Հայաստանի 6-ից 27 տարեկան բոլոր քաղաքացիները, քանի որ մինչև 6 տարեկան երեխաները պատվաստվում են պարտադիր կարգով, իսկ 6-ից 27 տարեկան բնակչությունը, մասնավորապես դպրոցականներն ու ուսանողները առավել հակված են այդ հիվանդություններին։

 «90-ական թթ.-ի սկզբին և կեսերին պատվաստանյութի պահպանման նորմերի և տեղափոխման կարգի խախտման պատճառով առաջացած անորակ նյութերով պատվաստված բազմաթիվ մարդիկ ձեռք չեն բերել այդ հիվանդությունների դեմ իմունիտետ», - պարզաբանեց նա։

Այս առնչությամբ Գևորգյանը նշեց, որ գենոֆոնդի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից՝ ավելի մեծ վտանգ է ներկայացնում կարմրախտը, որի դեմ պատվաստումները Հայաստանում իրականացվում են 2002 թ.-ից։

«Եթե կարմրախտով վարակվի հղի մի կին, ապա վարակը անդառնալի ազդեցություն կունենա նրա պտղի վրա», - ասաց նա։

Բերելով պոլիոմիելիտի օրինակը, որը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում գրեթե չի հանդիպում՝ Գևորգյանը նշեց, որ այս արշավի շնորհիվ ՝ պետությունում կստեղծվի այս երեք հիվանդությունների դեմ այնպիսի անվարակունակ ֆոն, որը կբերի այդ հիվանդությունների նկատմամբ վերջնական հաղթանակի։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի խոսքերով, ԱՀԿ-ի և UNICEF-ի հետ համատեղ իրականացվող արշավում իրենց մասնակցությունն ունեն նաև առողջապահության, կրթության և գիտության նախարարությունները, ինչպես նաև պետական այլ կառույցներ։

 «Մի քանի ամիս առաջ երկրում ստեղծվել է և մինչ այժմ գործում է Առողջապահության առաջին փոխնախարարի գլխավորությամբ ծրագրի շրջանակներում աշխատանքների համակարգման հատուկ հանձնաժողով, որի կազմում են կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև ոստիկանության և զինվորական կառույցների ներկայացուցիչներ», - ասաց նա՝ ավելացնելով, որ պատվաստումը անցկացվելու է նաև զինվորական ստորաբաժանումներում։

Գևորգյանը տեղեկացրեց, որ պատվաստումները իրականացնելու են բժիշկների հատուկ խմբեր, որոնք շրջելու են բոլոր դպրոցներով և բուհերով ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ պետության բոլոր մարզերում։

ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն իր հերթին նշեց, որ արշավի իրագործման համար ֆինանսական միջոցները հատկացվում են միջազգային և տեղական նվիրատվությունների և ներդրումների շնորհիվ, որոնց վերջնական գումարը ճշտվում է։

«Պետական մակարդակով ցուցաբերվում է ծրագրի իրականացման տեխնիկական աջակցությունը», - ասաց նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր հիգիենայի և հակահամաճարակաբանության պետական վերահսկողության պետ Արտավազդ Վանյանը, Հայաստանի համաճարակային վերլուծությունը ցույց է տվել, որ այժմ երկրում արձանագրվել է կարմրուկի հիվանդացության ցածր ցուցանիշ, չնայած այն բանի, որ յոթ տարվա լռությունից հետո 2004-2005 թթ.-ին երկրում արձանագրվել էր կարմրուկի համաճարակ, որի ժամանակ, Առողջապահության նախարարության տվյալներով, այդ հիվանդությամբ հիվանդացել են պետության ավելի քան 4 հազ քաղաքացի։

VivaCell ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հավաստմամբ՝ ընթացիկ տարվա հունվարի վերջին Հայաստանում կարմրուկի վերացման նպատակով VivaCell ընկերությունը Հազարամյակի հայ երեխաների պատվաստման հիմնադրամին նվիրաբերել է 40 միլիոն դրամ (մոտավորապես 119 հազ. դոլար)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։