482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել քույր եկեղեցիների հետ կապերի առավել զորացման համար
12:26
27 Սեպտեմբերի 2007

Սուրբ Էջմիածնում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամներին, այս մասին հինգշաբթի հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Հայրապետը  օրհնության և գնահատանքի խոսք է ուղղել ներկաներին: «Մեզ համար իրապես ուրախություն է, որ ԵՀԽ Գործադիր կոմիտեն իր ժողովն անցկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այսպիսի շփումները մենք ընկալում ենք որպես օրհնություն: Ձեր ներկայությունը ոչ միայն լավ առիթ է, որ դուք ճանաչեք հայ ժողովուրդը և Հայոց Եկեղեցին, այլև, որ մեր ժողովուրդը հաղորդ դառնա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի առաքելությանն ու գործունեությանը»,- տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասել է Գարեգին Բ Հայրապետը: 

Կոմիտեի ժողովը Մայր Աթոռում անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար գործադիր կոմիտեի անունից Վեհափառ Հայրապետին շնորհակալություն է հայտնել Վիգեն սրբազանը։

 

 «Այս օրերին մենք վկան դարձանք այն ամենի, որ դուք անում եք այս Եկեղեցու և հայ ժողովրդի համար: Տեսանք հարուստ ժառանգությունը ձեր Եկեղեցու»,- երախտիքի խոսքում  նշել է ԵՀԽ ատենապետ Վոլթեր Ալթմանը:

Նորին Սրբությունը նաև գոհունակություն  է հայտնել քույր եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների հետ կապերի առավել զորացման համար։

«Հայոց Հովվապետը գնահատանքով արձանագրեց, որ Հայ Եկեղեցին մեծապես օգտվել է այդ համագործակցությունից և ԵՀԽ-ն մշտապես սիրով և պատրաստակամությամբ արձագանքել է  իր առջև Հայ Եկեղեցու կողմից բարձրացրած բոլոր խնդիրներին, ինչպես օրինակ` Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, սոսկալի երկրաշարժի օրերին եղբայրական օգնությունը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։,-ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ժամանակ Նորին Սրբությունն անդրադարձել է նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայիս գործունեությանը, եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և ուրվագծեց եկեղեցու հոգևոր սպասավորության հիմնական ոլորտները։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: