482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անգլիկան Եկեղեցու պետը գոհունակություն են հայտնել երկու Եկեղեցիների միջև առկա բարեկամության մեծ պարգևի համար
19:38
26 Սեպտեմբերի 2007

, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անգլիկան Եկեղեցու պետ Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը ստորագրել են համատեղ հայտարարություն:

«Մենք գոհություն ենք մատուցում Աստծուն մեր, և մեր երկու Եկեղեցիների միջև առկա բարեկամության մեծ պարգևի համար և աղոթում, որ այս բարեկամության պտուղները տեսանելի դառնան մեր Եկեղեցիների անդամների կյանքում և վկայեն մեր հանդեպ ունեցած՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո սիրո մասին»,-ասված է հայտարարությունում, որ «Նովոստի-Արմենիային» փոխանցեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը և Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը գոհունակություն են հայտնել, որ Անգլիկան Եկեղեցի (2004թ.) և Հայաստանյայց Եկեղեցի (2007թ.) կատարած փոխադարձ պաշտոնական այցերի առիթով  յուրաքանչյուրը, «իբրև եղբայրներ, մասնակցել ենք մեր Եկեղեցիների Սուրբ Պատարագներին և ժամանակ ենք անցկացրել մեր եղբայր եպիսկոպոսների, հոգևոր հայրերի և հավատացյալ ժողովրդի հետ աղոթքի և աստվածպաշտության մեջ»:

«Ներկայիս այցը սքանչելի հնարավորություն էր որոշ չափով ծանոթանալու Հայաստանյայց Եկեղեցու կյանքի լրությանը: Վանքեր և ճեմարաններ այցելելուց բացի մենք միասին անձնապես տեսանք Եկեղեցու հովվական ծառայության օրինակներ հայ հասարակության ամենից կարիքավորների շրջանակներում, ներառյալ երիտասարդությանը, որ Եկեղեցու կողմից կազմակերպված հայորդյաց տներում ուսանում և ստանում է նոր հմտություններ, ինչպես նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց ազատազրկման ժամանակահատվածն անցկացնողներին, ուր հոգևոր հովիվները հոգում են ազատազրկվածների հոգևոր կարիքները։,-ասված է հայտարարությունում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անգլիկան Եկեղեցու պետ Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսըոգեշնչվել են՝ տեսնելով քաղաքի արագ զարգացող թաղամասերում կառուցված նոր եկեղեցիները՝ «մեր երկու Եկեղեցիների նոր կյանքի ակնհայտ նշանը»:

«Հավատում ենք, որ Մեր Եկեղեցիների և մեր հասարակությունների բարօրության համար չափազանց կարևոր է Եկեղեցի-պետություն փոխադարձ հարգալից և արդյունավետ հարաբերությունների շարունակ զարգացումը: Եկեղեցին մշտապես պետք է Աստծո անպայմանավոր սիրո նշանը լինի Իր ժողովրդի մեջ: Աշխարհում Աստծո Խոսքի տարածման և ուսուցման մեջ մենք պետք է լինենք լի սիրով, ճշմարտությամբ և աներկյուղ` մշտապես ճանապարհներ գտնելով անկեղծ և բաց խոսելու սիրո ոգով մեր բոլոր եղբայրների ու քույրերի և պետական ու հանրային իշխանությունների հետ՝ մեր երկու երկրներում»,-ասված է հայտարարությունում»:

Անգլիկան Եկեղեցու պետ Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը Հայաստանում էր սեպտեմբերի 22-25-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։