481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Հունաստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա
19:04
26 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Հունաստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա։ Այս մասին իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մավրոմիխալիին շնորհակալություն է հայտնել Աժ նախագահին երկու տարվա արդյունավետ ու հետաքրքիր աշխատանքի համար և իրազեկել, որ Հունաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո նոր կազմավորված խորհրդարանում շուտով կստեղծվի Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խումբ։

Նրա խոսքերով, հաջորդող դեսպանը հնարավորություն կունենա խորացնել միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք միշտ գտնվել են բարձր մակարդակի վրա։

Անդրադառնալով միջպետական հարաբերություններին` տիկին Մավրոմիխալին գոհունակությամբ նշել է, որ  երկու տարվա ընթացքում կայացել են երկու երկրների նախագահների փոխայցերը, միջկառավարական հանձնաժողովի նիստը, որ դարավոր կապերի խորացման նպատակ ունեին:

Վերադառնալով Աթենք` տիկին Մավրոմիխալին վստահեցրել է, որ  մնալու է Հայաստանի ու հայերի բարեկամը և միշտ աջակցելու է Հայաստանին առնչվող հարցերում:

 Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, բարձր գնահատելով դեսպանի կատարած աշխատանքը և հաջողություններ մաղթելով  նրան  հետագա աշխատանքներում, վստահություն է հայտնել, որ նա իրապես կմնա Հայաստանի բարեկամը: 

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին` պարոն Թորոսյանը նշեց, որ մինչև տարեվերջ երկու խորհրդարաններում էլ ձևավորված կլինեն պատգամավորական բարեկամության խմբերը և կորոշարկվեն համագործակցության շրջանակները:

Կողմերը նշել են  նաև միջազգային կառույցներում, ԵԱՀԿ-ում և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում համագործակցության մասին, որտեղ երկու երկրների պատվիրակությունները սերտորեն համագործակցում են։

Աժ նախագահը նշել է, որ երկու երկրների նախագահների բանակցություններում ձեռք բերված համաձայնություններն առաջիկայում հարաբերությունների խորացման հնարավորություններ են ստեղծել, և այդ հնարավորությունները նոր հեռանկարներ են բացում, որովհետև երկու երկրներն ունեն ոչ միայն պատմական ու քաղաքակրթական ընդհանրություններ, այլև ընդհանուր շահեր, որոնց շրջանակներում անհրաժեշտ է զարգացնել կապերը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: