483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ինտերպոլը բոլոր միջոցառումները ձեռնարկում է հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին ՆԳ նախարարին հայտնաբերելու ուղղությամբ
18:57
26 Սեպտեմբերի 2007

Ինտերպոլը բոլոր միջոցառումները ձեռնարկում է հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին ՆԳ  նախարար և Երևանի նախկին  քաղաքապետ Վանո Սիրադեղյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավար, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը։

«Սիրադեղյանի հետախուզման թեման շատ ծեծված է։ Մեր կողմից իրականացվում են բոլոր միջոցառումները նրա գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ»,-ասաց նա, հավելելով, որ ԶԼՄ-ները անմիջապես տեղեկացվելու են տվյալ գործով բոլոր նորությունների մասին։

Վանո Սիրադեղյանը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռևս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման ժամանակ։ 1997-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հանգեց այն եզրակացությանը, որ 1992-1994թթ. մի շարք աղմկալի հարձակումների և սպանությունների հետևում կանգնած են ՆԳՆ բարձրաստիճան ղեկավարության որոշ պաշտոնյաներ։

1998-ից հետո հետաքննությունն ավելի ակտիվացավ, իսկ գործով մեղադրյալները խոստովանեցին, որ բոլոր հարձակումներն ու սպանությունները կատարվել են Վանո Սիրադեղյաննի ցուցումներով։

Արդյունքում 1999-ից Սիրադեղյանը փախել է Հայաստանից և գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

Ինտերպոլ քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1923-ին։ Կազմակերպությանն անդամակցում են 186 պետություններ։ Ինտերպոլի նստավայրը գտնվում է ֆրանսիական Լիոնում։

Հայաստանը Ինտերպոլի անդամ է 1992-ից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։