480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պետք է հիմնվի կոռուպցիայի դեպքերի բացահայտման և պատժման միջոցառումների վրա
17:45
26 Սեպտեմբերի 2007

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կախված է կոռուպցիայի դեպքերի բացահայտումից և մեղավորներին պատժելուց։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին Երևանում հայտարարեց «Transparency International» տարածաշրջանային զարգացման կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Ամալիա Կոստանյանը։

«Հակակոռուպցիոն  ռազմավարական ծրագրում գրեթե բացակայում է այդ բաղկացուցիչը»,-ասաց նա։

Կոստանյանի խոսքերով, չնայած այն բանին, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը պարբերաբար տպագրում է բացահայտված դեպքերի և պատասխանատվության ենթարկված քաղաքացիների մասին տվյալները, դրանց թվում չկա ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա։

«Բացի այդ, վստահություն չկա, որ պատժվում են իսկապես կոռուպցիայի մեջ մեղավոր քաղաքացիները»,-ընգծեց նա։ Այս կապակցությամբ «Transparency International»-ի տնօրենը կարծում է, որ արդարադատությունը Հայաստանում գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, ինչի լավագույն ապացույցն այն փաստն է, որ 2007-ի մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո, միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցների համաձայն, բացահայտվել է օրենքի խախտման միայն երեք դեպք, իսկ կաշառքի տրման, ճնշման գործադրման կամ տարբեր քաղաքական կուսակցությունների նախընտրական գործընթացների ժամանակ խախտումների դեպքեր ոչ մի տեղ չեն արձանագրվել։

«Առանց այդ բաղկացուցիչի կոռուպցիայի դեմ պայքարը փաստորեն անհնար է, և երկրորդ սերնդի օրենսդրական բարեփոխումները, որոնց մասին անընդհատ խոսվում է վերջին շրջանում, պետք է ուղղորդվեն կոռուպցիայի դեպքերի բացահայտմանը և պատժմանը»,-պնդում է Կոստանյանը։

Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է 2003-ի նոյեմբերի 6-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: