486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Կրճատելով ստվերային տնտեսությունը՝ հնարավոր կլինի հասնել նորմալ արդյունքների. ՀՀ նախագահ
17:18
26 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ստվերային տնտեսության կրճատումը հնարավորություն կտա հասնել նորմալ արդյունքների։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից, այս մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է ՀՀ հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի հետ հանդիպման ժամանակ։

Նախագահի կարծիքով, ստվերային տնտեսության ծավալը դեռ մեծ է, իսկ հարկային պարտավորույթուններից հիմնականում խուսափում են հարկային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ։

Նախագահը նշել է, որ հարկային ծառայության առջև անլուծելի խնդիրներ դրված չեն։

«Կան լուրջ միջոցներ, պարզապես ծառայությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ազնիվ աշխատի»,- ընդգծել է նա։

Նշելով, որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել հարկային ծառայության աշխատանքի շուրջ քննարկումները, Քոչարյանն ասել է, որ այսօրվա հանդիպումը նպատակ ուներ պարզել՝ ի վիճակի է արդյոք հարկային ծառայության ղեկավարությունը կատարել իր առջև դրված խնդիրները, և եթե այո, ապա ինչպես և ինչ կարգի աջակցություն են նրանք ակնկալում։

Որպես առաջնահերթ խնդիր Քոչարյանն անվանել է հարկային վարչության էական բարելավումը։

«Հարկային ցուցանիշները պետք է կապված լինեն տնտեսական աճի հետ և ապահովեն ՀՆԱ նորմալ տոկոսը»,- ընդգծել է նա։

Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը ներկայացրել է աշխատանքային ծրագրերը և տեղեկացրել է առկա խնդիրների մասին։

Ամփոփելով հանդիպումը՝ երկրի նախագահը հարկային ծառայության աշխատակիցներից պահանջել է որակական փոփոխություններ աշխատանքում և նշել, որ նրանց գործունեությունը և ծառայության առջև դրված խնդիրների լուծումը մշտապես գտնվելու են իր ուշադրության կենտրոնում։ --0—Ա.Ի.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։