486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առաջին նախագահը կառաջադրի իր թեկնածությունը երկրի նախագահական ընտրություններին. ՀՀՇ նախագահ
14:32
26 Սեպտեմբերի 2007

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, անկասկած, կառաջադրի իր թեկնածությունը երկրի նախագահական ընտրություններին։ Այս մասին չորեքշաբթի Երևանում ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը։

Նրա խոսքերով, Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր լուրջ բևեռ կդառնա 2008 թ. Հայաստանի նախագահական ըտրությունների ժամանակ։

«Հայաստանի առջև կանգնած են մեծ խնդիրներ, և կարծում եմ, որ սահմանափակվել միայն գաղափարախոսական բևեռով, այնքան էլ ճիշտ չի լինի։ Ժամանակն իր ուղղումները կմտցնի, դեռ 1-2 ամիս կա՝ բանակցությունների և կշռադատելու համար», - ասաց Զուրաբյանը։

ՀՀՇ նախագահը տեղեկացրեց, որ հնարավոր է՝ նախկին նախագահը ցանկանա առաջադրվել քաղաքացիական նախաձեռնության ձևաչափով։

«Արդեն կան քաղաքացիական մի քանի նախաձեռնություններ, գործընթացն ընթանում է մարզերում և Երևանում։ Բացի այդ, ՀՀՇ-ն և այլ կուսակցություններ ևս կառաջադրեն Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը», - ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքերով, նախկին նախագահի անձի շուրջ կհամախմբվի կուսակցության  հմուտ անդամներին և երիտասարդ համախոհներին միավորող  նորացված թիմ։ «Մենք ունենք երիտասարդներ, որոնք կարող են լուրջ ելույթ ունենալ ցանկացած  ամբիոնից։ Կարևորն այն է, որ պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք ստվեր չեն գցի ողջ թիմի վրա», - ասաց ՀՀՇ նախագահը։

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀՇ-ի  կազմակերպած ընդունելության ժամանակ, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ խախտեց գրեթե 10 տարի տևած լռությունը՝ հայտարարելով, որ չի բացառում 2008 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը։ «Ես դեռ ուսումնասիրում եմ, դեռ կշռում եմ, դեռ քննում եմ. իմ մոտեցումը զուտ քաղաքական է, ես չեմ կարող առաջնորդվել էմոցիաներով, արկածախնդրությունը խորթ է իմ խառնվածքին», - ասել  է նա՝ միաժամանակ ավելացնելով, որ մտադիր չէ որևէ քայլ անել՝ համոզված չլինելով դրա արդյունավետության մեջ։

1991թ. սեպտեմբերին՝ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական առաջին ընտրությունների ժամանակ, հաղթեց Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց՝ 1996թ. սեպտեմբերյան ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի աթոռը, թեև ընդդիմությունը և մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։

1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008 թ. գարնանը։ Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին արդեն հայտարարել են իշխանամետ և ընդդիմադիր կուսակցությունների մի քանի առաջնորդներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: