486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-5
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները անհրաժեշտ է զարգացնել. Լուժկով
14:06
26 Սեպտեմբերի 2007

Մոսկվայի քաղաքապետը ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի Հանրապետության և մայրաքաղաք Երևանի հետ ունեցած հարաբերությունների զարգացմամբ, սակայն պահեստային ներուժ է  տեսնում առևտրային հարաբերությունների զարգացման մեջ։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ Մոսկվայում Հայաստանի պատվիրակության հետ  հանդիպման ժամանակ։

Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը։ Հայկական պատվիրակության կազմում են պաշտպանության, առևտրի և տնտեսական զարգացման, տրանսպորտի և կապի, էներգետիկայի նախարարները։

«Մենք գոհ ենք մշակութային և կրթական կապերի բնագավառում մեր հարաբերություններից։ Առավել քիչ ենք գոհ մեր առևտրային հարաբերությունների զարգացմամբ։ Եվ դա բացթողում է», - ընդգծել է Լուժկովը։

Նա կարծում է, որ հարաբերությունների այս կողմին պետք է հատուկ ուշադրության դարձնել։ Լուժկովը նաև նշել է, որ վերջերս Մոսկվայում բացված «Երևան-Պլազա» առևտրաժամանցային համալիրում «քիչ են հայկական արտադրության ապրանքները»։ Քաղաքապետը ևս մեկ անգամ ուշադրության է արժանացրել այն փաստին, որ այդ իրավիճակն անհրաժեշտ է շտկել։

Մոսկվայի համագործակցությունը Հայաստանի հետ իրականացվում է 1995 թ.-ին Մոսկվայի և Երևանի, իսկ 1998 թ.-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրած համաձայնությունների հիման վրա։

Դաշնային մաքսային ծառայության Կենտրոնական մաքսային վարչության տվյալներով, Հայաստանի հետ Մոսկվայի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է՝ 2002 թ.-ին գրանցված 53 միլիոն դոլարից  2007 թ.-ի առաջին կիսամյակում հասնելով մինչև 70,5 միլիոն դոլարի։

Մոսկվային բաժին է ընկնում Ռուսաստանի հետ Հայաստանի ամբողջ առևտրաշրջանառության մեկ քառորդը։ Հայաստանը Ռուսաստանի Դաշնություն է ներմուծում մեքենաներ և սարքավորումներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական արտադրանք։ 2002 թ. մարտին Յուրի Լուժկովը Երևանում բացեց Մոսկվայի Տունը, վերջերս Մոսկվայում բացվեց «Երևան-Պլազա» համալիրը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: