478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վարչապետը տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հանձնարարական է ստորագրել
13:04
26 Սեպտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2007թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և  անցկացնելու նպատակով ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը  ստորագրել է համապատասխան հանձնարարական։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, համաձայն ԼՂՀ վարչապետի հանձնարարականի, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացվող հայտերին և  ժամանակացույցերին համապատասխան՝ ապահովել ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը։

ԼՂՀ Ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարվել է՝ մշակել և իրականացնել օպերատիվ միջոցառումների  պլան՝ ուղղված ընտրությունների նախապատրաստման և անցկացման ողջ ընթացքում հասարակական կարգի ու անվտանգության պահպանմանը, այդ թվում՝ ընտրական հանձնաժողովների և քվեարկության համար շենքերի պահպանմանը, ընտրական փաստաթղթեր տեղափոխող տրանսպորտային միջոցների ուղեկցմանն ու պահպանմանը, ընտրական հանձնաժողովների անդամների անկաշկանդ և բնականոն գործունեությանը։

«Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ տնօրինությանը հանձնարարվել է՝ ապահովել բոլոր ընտրական տեղամասերում և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերում հեռախոսակապի առկայությունը և անխափան աշխատանքը, առանձին տեղերում դրա անհնարինության դեպքում տեղադրել ռադիոկապ։

ԼՂՀ համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին, շրջանների վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին հանձնարարվել է՝ մշակել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ՝ ընտրական տեղամասերում ընտրությունների օրն ընտրողների մշակութային, բժշկական, տրանսպորտային և կոմունալ-կենցաղային սպասարկումն ապահովելու համար։

ԼՂՀ շրջանների վարչակազմերի ղեկավարներին և Ստեփանակերտի քաղաքապետին՝ մինչև 2007թ. հոկտեմբերի 10-ը, հանձնարարվել է վճռել ընտրական հանձնաժողովներին ժամանակավոր տրանսպորտային միջոցներ տրամադրելու հարցը (հերթապահության և սպասարկման համար)։ Վերահսկել բոլոր ընտրական տեղամասերի պատրաստականությունը ընտրություններին, պատասխանատու աշխատողներին ամրացնել համայնքներին՝ ծագող կազմակերպչական հարցերը ժամանակին վճռելու համար։

«Ազատ Արցախ» թերթի խմբագրությանը, «Հանրային  հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրինությանը՝ օրենքով սահմանված կարգին համապատասխան, հանձնարարված է   լուսաբանել Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: