478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
«ՌԻԱ Նովոստիի» և Ռուսաստանի Հանրային Հեռուստաընկերության համատեղ «ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ» գիտաժողովը տեղի կունենա Երևանում՝ սեպտեմբերի 27-28-ը
12:39
26 Սեպտեմբերի 2007

«ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ» գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 27-28-ը՝ Երևանում։ Գիտաժողովի կազմակերպիչներն են «ՌԻԱ Նովոստին» և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին գիտաժողովի կազմկոմիտեից, բացման խոսքով միջոցառման մասնակիցներին կդիմեն  «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների գլխավոր տնօրինության տնօրեն Ալան Կասաևը,  Ռուս-հայկակական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա «Նախընտրական կրքեր. իրավիճակների նմանությունն ու տարբերությունը Ռուսաստանում և Հայաստանում» թեմայով կլոր սեղան, որին կմասնակցեն ռուսական և հայկական ԶԼՄ-ների ղեկավարներ և քաղաքագետներ։

Գիտաժողովի մասնակիցները կհանդիպեն ՌՀՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Ծրագրված են նաև վարպետության դասընթացներ  համալսարանի ուսանողների և դասախոսների համար, որոնք կվարեն ռուս փորձագետները՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի առաջին փոխտնօրեն Դմիտրի Սորոկինը, «Հասարակական կապերի զարգացման ընկերություն» (ՀԿԶԸ) ՓԲԸ փոխնախագահ, «Էխո Մոսկվի»-ի տեսաբան Վիտալի Դիմարսկին, Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերության (ОРТ) «Դատեք ինքներդ» («Судите сами») ծրագրի վարող Մաքսիմ Շեվչենկոն։

Կազմկոմիտեից նշեցին, որ սա «ՌԻԱ Նովոստիի» և ՌՀՀ համատեղ կազմակերպած արդեն երկրորդ նման միջոցառումն է։ «ԶԼՄ-ները և նոր միջպետական հարաբերությունները կովկասյան տարածաշրջանում» առաջին գիտա-գործնական  գիտաժողովը տեղի էր ունեցել 2006 թ. սեպտեմբերի 30-ին, որին մասնակցել էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ և կոնֆլիկտոլոգներ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: