482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կրթության նախարարությունը մշակում է կրթական մեթոդիկա՝ սփյուռքի կիրակնօրյա հայկական դպրոցների համար
11:18
26 Սեպտեմբերի 2007

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակում է կրթական ձեռնարկ և մեթոդիկա՝ սփյուռքի շաբաթօրյա և կիրակնօրյա հայկական դպրոցների համար։

Ինչպես նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի վարչության պետ Հրաչյա Թադևոսյանը, փաստաթղթերի մշակումը կավարտվի մի քանի ամսից։

Նրա խոսքերով, ձեռնարկն ու մեթոդիկան մշակվելու են՝ հաշվի առնելով կոնկրետ համայնքների յուրահատկությունները։ «Օրինակ, Իրանի հայկական դպրոցների համար մեթոդիկան մշակվելու է հայերենի դասական ուղղագրության հիման վրա», - նշել է նա։

Հ. Թադևոսյանը տեղեկացրեց, որ մինչև  հրատարակվելը և կիրառումը ձեռնարկի և մեթոդիկայի նախագիծը կքննարկվի 2008 թ. հուլիս կամ օգոստոս ամիսներին կայանալիք Համահայկական կրթական ֆորումի ընթացքում։

«Սփյուռքի շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցներին աջակցությունը անհրաժեշտություն է, քանի որ նրանք լուծում են սփյուռքում հայապահպանության  խնդիրը», - ասաց նա։

Աշխարհում հայկական սփյուռքը կազմում է մոտավորապես 8-9 միլիոն մարդ։ Ամենախոշոր համայնքները գտնվում են Ռուսաստանում՝ մոտավորապես 2,5 միլիոն մարդ, ԱՄՆ-ում՝ 1,5 միլիոն, Ֆրանսիայում՝ 700 հազար, Վրաստանում՝ 460 հազար, Իրանում՝ 180 հազար մարդ։

Տարբեր երկրների հայկական համայնքներում գործում է մոտավորապես 150 մեկօրյա դպրոց։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։