486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահին շնորհվել է Հայաստանի Ազգային ժողովի պատվո մեդալ
11:02
26 Սեպտեմբերի 2007

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին շնորհվել է Հայաստանի Ազգային ժողովի պատվո մեդալ՝ հայրենիքի առջև ունեցած վաստակի և Լեռնային Ղարաբաղի կայացման գործում զգալի հաջողությունների համար։

Մեդալը շնորհվել է նախօրեին՝ Ղուկասյանի՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի, փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի և Իշխան Զաքարյանի, ինչպես նաև խորհրարանական մշտական հանձնաժողովների նախագահների հետ ունեցած հանդիպման ընթացքում։

«Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահին` իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում` Արցախում պետականության կայացման դժվարին շրջանում, ունեցած մեծ ձեռքբերումների համար` քաղաքական, տնտեսական և, հատկապես, ժողովրդավարության հաստատման առումով», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տ. Թորոսյանը նշել է, որ որ այդ տարիներին ԼՂՀ-ում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման, խորհրդարանական ու նախագահական ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին, ընդունվել է երկրի Սահմանադրությունը:

«Թեև Արկադի Ղուկասյանը կարող էր առաջադրվել և երրորդ անգամ, բայց գերադասեց ընդունված սկզբունքներն ու չափանիշները հարգել` ևս մեկ քայլով ամրապնդելով ժողովրդավարական գործընթացները Ղարաբաղում», - ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահը։

ԼՂՀ նախկին նախագահն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ցանկացած կարգավիճակում համագործակցել ՀՀ Ազգային ժողովի և Աժ մշտական հանձնաժողովների, պատվիրակությունների անդամների հետ` իր փորձն ի սպաս դնելով Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացին:

Նա հույս է հայտնել, որ նման հանդիպումները կլինեն ավանդական և կնպաստեն, որ երկրի ղեկավարներն ու պետական բարձր պաշտոնյաները պաշտոնաթողությունից  հետո նաև իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեն գործող պետական կառույցներին: 

Արկադի Ղուկասյանը նշել է, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ինքը պետք է մնա Լեռնային Ղարաբաղում, քանի որ դադարելով նախագահ լինել` չի դադարել պատասխանատվություն ու պարտականություններ ունենալ իր երկրի ու ժողովրդի առաջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: