482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Քենթրբերիի արքեպիսկոպոսը ծաղկեպսակ դրեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին
19:56
25 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Քենթրբերիի աքեպիսկոպոս Ռոուեն Ուիլիամսը երկուշաբթի ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահահամալիրում։ Արքեպիսկոպոսը Ծիծեռնակաբերդ է այցելել Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Սամուել Կոբիայի, բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Քենթրբերիի եպիսկոպոսը եղեռնի զոհերի հիշատակին հոգեհանգստի արարողություն են կատարել և այցելել Եղեռնի թանգարան-ինստիտուտ։

«Մեր հոգիները լի են սփոփմամբ այն բանից, որ այս պահին քույր-եկեղեցիների հոգևոր առաջնորդները խոնարհվել են Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև՝ հավերժական կրակի մոտ»,-հուշահամալիր այցելելուց հետո ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նրա խոսքերով, քույր-եկեղեցիների առաջնորդները միահամուռ կերպով դատապարտում են Հայոց Եղեռնը և նման բոլոր գործողությունները, որոնք այսօր կատարվում են աշխարհի տարբեր ծայրերում։

«Դա մեզ վստահություն է ներշնչում, որ միահամուռ դատապարտմամբ մենք կարող ենք կանխել մարդկային կյանքի նման ողբերգությունները և ապահովել երկրի վրա խաղաղ և բարեկեցիկ կյանք»,-ասաց Գարեգին Երկրորդը։

Իր հերթին Քենթրբերիի արքեպիսկոպոսը երախտագիտություն հայտնեց՝ թանգարան այցելելու և Հուշահամալիրի արարողությանը մասնակցելու հնարավոության համար։

«Մենք հարգանքի տուրք մատուցեցինք ոչ միայն Հայոց Եղեռնի, այլև 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին. դրանք միջազգային հակամարտությունների ամենասարսափելի արտահայտությունն են»,-ասաց արքեպիսկոպոս Ուիլիամսը։

Նրա խոսքերով, ոտք դնելով 21-րդ դար՝ անհրաժեշտ է սովորել ետևում թողնել դաժանությունն ու ժխտումը։

«Մենք պետք է սովորենք ճշմարտությունն ասել մեր անցյալի մասին և կառուցել աշխարհն առանց արյունահեղությունների»,-նշեց նա։ 

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը միանում է հայ ժողովրդին, որը պահպանում է այդ ողբերգության մասին հիշողությունը»,-ասաց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Սամյուել Կոբիան։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքները՝ կատարվածը հերքելու փորձերին հակազդելու համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: